
Սպիտակ տունը Չինաստանին ավելի մեծ սպառնալիք է համարել, քան Ռուսաստանին

Չինաստանը 2017թ. ավելի հզոր կլինի, քան Ռուսաստանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը Al Jazeera-ին տված հարցազրույցում:
«Չինաստանն առավել հզոր երկիր կլինի և առավել շատ հանդես կգա որպես ԱՄՆ-ի մրցակից, քան Ռուսաստանը»,- հայտարարել է նա:
Միաժամանակ, Ռոդսը նշել է, որ «աշխարհաքաղաքականորեն Ռուսաստանը անմիջական սպառնալիք է ստեղծում միջազգային իրավակարգի և կայունության համար մոտ ապագայում»: