Բաժիններ՝

Թուրքիայի նոր սահմանադրական փոփոխությունները վերցված են սիրիական սահմանադրությունից

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա­հնարապետական կուսակցության (ԺՀԿ) Ստամբուլից ընտրված պատգամավոր Մահմութ Թանալի պնդմամբ` Թուրքիայի նոր սահմանադրական փոփոխությունները վերցված են սիրիական սահմանադրությունից:
Այս մասին, ինչպես հայտնում է թուրքական demokrathaber.org­ը:

«Իշխող «Արդարություն եւ զարգացում» (ԱԶԿ ) եւ «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցությունների կոնսենսուսի արդյունքում կազմված սահմանադրական փոփոխությունների առաջարկը վերցված է սիրիական սահմանադրությունից եւ ազգային ու տեղական սահմանադրություն չի կարող համարվել»,­ասված է ԺՀԿ­ական պատգամավորի հայտարարության մեջ:

Այս հայտարարությամբ Մահմութ Թանալը հանդես է եկել սահմանադրական հանձնաժողովի նիստում ունեցած ելույթի ժամանակ:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի սահմանադրական հանձնաժողովն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից ներկայացված սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկումը սկսել է դեկտեմբերի 20­ից:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերջին ընտրություններից հետո մեջլիսում ունի 317 պատգամավոր, սակայն քվեարկության ժամանակ ունի միայն 316 քվե, քանի որ մեջլիսի նախագահ, ԱԶԿ­ական Իսմայիլ Քահրամանը զրկված է քվեարկելու
իրավունքից: Թուրքիայի մեջլիսում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու համար անհրաժեշտ է առնվազն 330 պատգամավորական մանդատ:

ԱՇԿ 40 պատգամավորների կողմ քվեարկելու պարագայում ԱԶԿ­ն կկարողանա առաջարկն ընդունել մեջլիսում և Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվե գումարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս