Բաժիններ՝

Լապշինի ադրբեջանցի փաստաբանը այցելել է բլոգերին

Մինսկից Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջանում նշանակված փաստաբան Սաֆար Հուսեյնովը հայտարարել է RIA Novosti-ի հետ զրույցում, որ այսօր հանդիպել է իր պաշտպանյալի հետ, որը ոչ մի բողոք չունի իր առողջական վիճակից և պահման պայմաններից։

«Այո՛, ես հանդիպել եմ իմ պաշտպանյալի հետ այսօր արդարադատության նախարարության №1 մեկուսարանում, ոչ մի բողոք նա չունի։ Գոհ է պահման պայմաններից։ Առողջական վիճակի հետ կապված խնդիրներ չունի»,- հայտարարել է Հուսեյնովը։

Նա հավելել է, որ կատարվում են քննչական միջոցառումներ։ «Ներկայումս ընթանում է հետաքննություն։ Դեռ ոչինչ չեմ կարող ասել դատական գործընթացն սկսելու ժամկետների մասին»,- ընդգծել է փաստաբանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728