![](/banners/BeFunky-design.jpg)
«Հայկական սփյուռքն ավելի ուժեղ է, քան Հայաստանը». Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/Untitled-1-5.jpg)
Փետրվարի 8-ին Թուրքիայի խորհրդարանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մուստաֆա Յեներօղլուն Թուրքիայի և թուրքական համայնքի կապերի կարևորության մասին իր ելույթի ժամանակ բերել է «ուժեղ հայ համայնքի» օրինակը։
«Կայացած և ուժեղ համայնքի օրինակ է հայ համայնքը։ Այն ուժեղ է, քան Հայաստանը և ազդում է երկրի քաղաքականության վրա։ Մյուս օրինակը հրեական սփյուռքն է»,- թուրք պատգամավորի խոսքերը մեջբերել է Dunyabulteni թուրքական պարբերականը։
Պատգամավորը դժգոհել է, որ թուրքական համայնքը թույլ է, և Թուրքիան չի կարող դրա ներուժն օգտագործել իր նպատակների համար։