Բաժիններ՝

«Այսօր գոյություն ունեցող ստատուս-քվոն չի բավարարում ոչ ոքի, բացի, գուցե, հայկական կողմից». Մամեդյարով

Մենք պատրաստ ենք մասնակցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հարցով, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը։

Նրա խոսքով՝ դեռևս առաջարկներ չեն ստացվել կոնկրետ ժամկետների վերաբերյալ։
«Գաղափարը հնչել է, երբ ես Մոսկվայում էի։ Սերգեյ Վիկտորովիչը (Լավրով) առաջարկել է ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնել։ Ես ասացի, խնդրեմ, ես պատրաստ եմ։ Բայց մոտավոր ժամկետներ չեն քննարկվել, դա կպահանջի գրաֆիկների համաձայնեցում»,- ասել է Մամեդյարովը։

Նրա խոսքով՝ այսօր գոյություն ունեցող «ստատուս-քվոն չի բավարարում ոչ ոքի, բացի, գուցե, հայկական կողմից»։

«Իմ նախարարության ժամանակ մենք մի քանի անգամ բավական մոտ էինք առաջընթացի հարցին։ Եվ ինչպես մենք բազմիս ասել ենք, անհրաժեշտ է «սեղանը մաքրել» խնդիրներից։

Իսկ որո՞նք են խնդիրները։ Ամենագլխավորը հայկական զինված ուժերի առկայությունն է Ադրբեջանի տարածքում։ Առաջին հերթին ցանկանում եմ ասել, որ զինվորները պետք է վերադառնան զորանոցներ և այդ ժամանակ դա կբացի մեծ հնարավորություններ, և դա պլանի մաս է»,- հայտարարել է Մամեդյարովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս