Բաժիններ՝

Թբիլիսիում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

Թբիլիսիում էլեկտրաէներգիայի մատակարարումը, որն ընդհատվել էր նախօրեին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով, ամբողջությամբ վերականգնվել է, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով «Թելասի» էլեկտրաբաշխիչ ընկերությանը:

«Էլեկտրաէներգիա ստանում են Թբիլիսիի բոլոր բնակիչները, խափանումներ այլևս չկան: Որոշ շրջաններում կան էլեկտրաէներգիայի տեղային անջատումներ, սակայն դա ժամանակավոր երևույթ է»,-գործակալությանը հայտնել են ընկերությունից:

Հիշեցնենք, որ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքներ:

Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 12 մարդ, ավելի քան 20 մարդ անհետ կորած է համարվում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս