Շվեդիայի արքայադուստր Մադլենը տղա է ծննդաբերել
Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ 16-րդի ու Սիլվիա թագուհու փոքր դուստրը՝ արքայադուստր Մադլենը, ով 2013թ. ամուսնացել էր ամերիկացի ֆինանսիստ Քրիստոֆեր Օ’Նիլի հետ, տղա է ծննդաբերել, ասվում է Շվեդիայի թագավորական պալատի կայքում:
Տղան լույս աշխարհ է եկել այսօր՝ տեղի ժամանակով ժ. 13.45-ին (Երևանի ժամանակով ժ. 14.45-ին), մայրն ու երեխան իրենց լավ են զգում, ասված է թագավորական պալատի մամլո հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ նորածին արքայազնը կլինի վեցերորդը Շվեդիայի գահաժառանգման հերթականության մեջ:
Արքայադուստր Մադլենի ընտանիքում առաջին երեխան լույս աշխարհ է եկել 2014թ. Փետրվարի 20-ին Նյու Յորքում: Աղջկան անվանել էին Լեոնոր: