Հունաստանի իշխանությունները մեղադրել են վարկատուներին իրականությունից կտրվելու մեջ

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը անիրական է անվանել վարկատուների եռյակի պահանջները, որոնք ցանկանում են Աթենքից հասնել բյուջետային ծախսերի կրճատման, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մասնավորապես, Ցիպրասը կտրականապես հրաժարվել է կենսաթոշակային վճարների կրճատումից՝ հայտարարելով, որ դա ստորացուցիչ է երկրի համար:
«Մենք համբերատար կսպասենք, մինչ վարկատուները կվերադառնան իրականության: Մենք իրավունք չունենք թաղել եվրոպական ժողովրդավարություննն այն հողում, որտեղ այն ծնվել է»,-հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում անարդյունք անցավ Հունաստանի ու ԵՄ-ի բանակցությունների հերթական ռաունդը:

Տեսանյութեր

Լրահոս