Մահացել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեն
Ինչպես հայտնում է lifenews-ը, մահացել է 40-ամյա ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն: Երգչուհու մահվան լուրը հաստատել է նրա հայրը:
2014թ. երգչուհու մոտ հայտնաբերվել էր գլուխեղի քաղցկեղ: Ժաննա Ֆրիսկեի կյանքը փրկելու համար նրա երկրպագուները դրամահավաք էին կազմակերպել՝ նվիրաբերելով 66 մլն ռուբլի:
Երգչուհին Գերմանիայի ու ԱՄՆ-ի կլինիկաներում երկարատև բուժումից հետո հարազատների հետ տեղափոխվել էր Մերձբալթիկա:
Անցած տարվա ամռանը երգչուհու տեսողությունն սկսել էր աստիճանաբար վերականգնվել (կորցրել էր հիվանդության պատճառով), սկսել էր քայլել ու տեղաշարժվել առանց հաշմանդամի սայլակի, զգալի նիհարել էր: Այուհանդերձ, բժիշկները զգուշացրել էին, որ ճառագայթային թերապիայից հետո Ժաննայի մոտ կարող են բարդություններ առաջանալ՝ գլխուղեղի հետճառագայթային փոփոխություններ:
Վերջին ամիսներին երգչուհին ապրում էր Մոսկվայում ամուսնու՝ Դմիտրի Շեպելյովի ու փոքրիկ որդու՝ Պլատոնի հետ: