ԱՄՆ-ը հնարավոր է համարում Եվրոպայում նորագույն F-22 Raptor կործանիչների տեղակայումը
ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը հնարավոր է համարում Եվրոպայում հինգերորդ սերնդի F-22 Raptor կործանիչների տեղակայումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ Ջեյմսը հանդես է եկել Ֆրանսիայի Լե-Բուրժեի ավիասրահում:
Եվրոպայում ուլտրաժամանակից կործանիչների տեղակայումը նա բացատրում է իր հզորությունը Ռուսաստանին ցուցադրելու ձգտմամբ:
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանին կարելի է անվանել ԱՄՆ-ի գլխավոր ռազմական սպառնալիքը:
«Ինձ համար առավել մեծ սպառնալիք է այն, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանի հետ ու նրա սեփական գործողողությունները»,-ասել է նա:
Նա նաև կոչ է արել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանական ոլորտում ծախսերը կատարել համաձայնեցված: Բազմաթիվ եվրոպական երկրներ վերջին տարիներին դրանք ակտիվորեն կրճատել են, ֆինանսական ճգնաժամից հետո այդ գործընթացը առնչվել էր անգամ Բրիտանիային:
«Մենք հավաստիացնելու ենք դաշնակիցներին նրանում, որ մենք նրանց հետ ենք»,-ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարարը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը Եվրոպայում արդեն տեղակայել է մի քանի A-10-եր ու F-15 կործանիչներ: