Բաժիններ՝

Ֆրանսիայում այրվել է 19-րդ դարի կաթոլիկ եկեղեցիներից մեկը

Ֆրանսիայի Նանտ քաղաքում այրվել է Սեն-Դոնատիեն բազիլիկը: Հրդեհն սկսվել է առավոտյան պատարագից հետո, ներսում գտնվող մարդկանց արագ տարհանել են:
Նախնական տեղեկություններով՝ եկեղեցին այրվել է տանիքում վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ, հայտնում է Le Huffington Post-ը:

Շինությունը մեծապես վնասվել է: Հրդեհի հետևանքով այրվել է եկեղեցու տանիքի երեք քառորդը: Ականատեսների վկայությամբ՝ տանիքն այրվել է բառացիորեն կես ժամում:

Ինչպես հայտնում է La Croix-ը, հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է եղել մոտ 70 հրշեջ ու ավիացիա: Բաց կրակը հաջողվել է չեզոքացնել:
Շինությունից հաջողվել է դուրս բերել 17-րդ դարի թվագրվող կտավները: Սեն-Դոնատիենը կառուցվել է 19-րդ դարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս