Կյանքի վերջին օրերին Ժաննա Ֆրիսկեն անգիտակից է եղել
Մահից երկու շաբաթ առաջ Ժաննա Ֆրիսկեն դադարել էր ճանաչել հարազատներին, իսկ վերջին երկու օրը, ըստ LifeNews-ի տեղեկությունների, նա անցկացրել է անգիտակից վիճակում:
40-ամյա երգչուհու մահվան պահին նրա մոտ են եղել մտերիմները:
LifeNews-ի աղբյուրներով՝ Ֆրիսկեի ինքնազգացողությունը սկսել է վատանալ 2 ամիս առաջ: Բժիշկները ընտանիքից չէին թաքցնում իրենց հոռետեսական կանխատեսումները ու խորհուրդ էին տվել գտնվել նրա կողքին:
«Բալաշիխում գտնվող իր տանը անկողնուն պառկած ու կյանքի նշաններ չցուցաբերող Ժաննա Ֆրիսկեին նրա ընտանիքի անդամները հայտնաբերել էին հունիսի 15-ին՝ Մոսկվայի ժամանակով ժ. 22:30-ի սահմաններում:
Նրանցից մոտավորապես ժամուկես էր անհրաժեշտ եղել, որ գիտակցեին Ժաննայի մահվան փաստը: Միայն ժ. 00:02-ին են նրանք կանչել շտապօգնության բրիգադ, որը և արձանագրել է երգչուհու մահը»,-պատմել է LifeNews-ի աղբյուրը:
Ներկայում երգչուհու մարմինը գտնվում է Մոսկվայի դիահերձարաններից մեկում: Նրա ազգականները դեռ չեն որոշել, թե որտեղ է տեղի ունենալու հուղարկավորությունը: