«ԼՂ հակամարտության կողմերի միջև կարող է պայմանավորվածություն ձեռք բերվել». Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ
Մինչ շարունակվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, աշխարհում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Սայմոն Մակդոնալդը։
«Դրա հետ միասին, բանակցությունները շարունակվում են։ Մենք աջակցում ենք բանակցություններին, մասնավորապես, եթե դա վերաբերում է երկու հարևան երկրների։ Առաջին հերթին հարևանները պետք է ապրեն խաղաղ պայմաններում։
Այդ խնդիրը տևում է արդեն 25 տարի։ Կարծում եմ՝ կողմերի միջև կարող է պայմանավորվածություն ձեռք բերվել, և մենք դրան աջակցում ենք»,- ասել է նա։