Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 73-ի
Պակիստանում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով զոհվածների թիվն աճել է: Ավելի վաղ հաղորդվում էր 61 զոհվածների մասին, սակայն նրանց թիվն արդեն հասել է 73-ի: Այս մասին հայտնում է ռուսական vesti.ru կայքը:
«Նախօրեին Պարաչինար քաղաքի շուկայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է 55 մարդ, իսկ 260-ը ծանր վիճակում տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց: Նույն օրը երկու այլ պայթյուն է տեղի ունեցել Քվետտա և Բելուջիստան քաղաքներում, որոնց պատճառով զոհվել է 14 մարդ:
Բացի այդ, մեկ այլ ահաբեկչություն է տեղի ունեցել նաև Քարաչի քաղաքում, որտեղ զինված անձը հարձակվել է ոստիկանների վրա՝ սպանելով 4 աշխատակցի»,- գրում է կայքը: