Բաժիններ՝

Բրիտանական հյուրանոցն աշխարհում առաջին անգամ հաստիքային օդերևութաբանի է վարձել

Լոնդոնի London Marriott Hotel County Hall հյուրանոցն աշխարհում առաջին անգամ աշխատանքի է վերցրել հաստիքային եղանակագետի: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:

Այդ պաշտոնին ընդունել են շոտլանդացի օդերեւութաբան եւ հեռուստահաղորդավար Քիրսթի Մակքեյբին: Հիմնվելով եղանակի կանխատեսումների վրա՝ 42-ամյա մասնագետը հատուկ երթուղիներ կկազմի կենվորների համար:

Օրինակ՝ անձեւոտ օրը Մակքեբը զբոսաշրջիկներին կառաջարկի ուղեւորվել ներկայացման կամ թանգարան, իսկ պարզ օրը խորհուրդ կտա նստել դիտանիվ կամ էլ այլ զվարճանքներով զբաղվել բաց երկնքի ներքո: Նշվում է, որ օդերեւութաբանը London Marriott Hotel County Hall-ի սպասարկյալներին կծառայի օրական 24 ժամ, շաբաթական յոթ օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս