
Անբարենպաստ եղանակի պատճառով Մոսկվայում վտանգի «դեղին» աստիճան է հայտարարվել

Ռուսաստանի հիդրոմետ ծառայությունը մոսկվացիներին նախազգուշացրել է հունիսի 25-ին սպասվող եղանակային վտանգի «դեղին» աստիճանի մասին: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ սպասվում է ուժեղ անձրեւ եւ ամպրոպ: ««Դեղին» աստիճանը նշանակում է, որ եղանակը վտանգավոր է»,-նշված է հայտարարության մեջ: