Հաքերներն 90 օգտահաշիվ են «կոտրել» Մեծ Բրիտանիայի խորհրդարանում
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների կամ ծառայողների Էլեկտրոնային փոստի մինչեւ 90 օգտահաշիվներ են «կոտրանքի» ենթարկվել խորհրդարանի վրա հունիսի 23-ին կատարված կիբեռհարձակման ընթացքում, տեղեկացնում է BBC-ին:
Ինչպես հայտնել է խորհրդարանի մամուլի քարտուղարը, տուժել է խորհրդարանական սերվերի 9 հազար օգտատերերի գրեթե 1 տոկոսը:
Այդ ցանցահենային հարձակման պատճառով, որպես նախազգուշական միջոց, անջատել են Համայնքների պալատի անդամների, Լորդերի պալատի պերերի եւ խորհրդարանի աշխատակիցների հեռավոր մուտքն աշխատանքային էլեկտրոնային փոստ:
Մամուլի քարտուղարը նաեւ նշել է, որ էլեկտրոնային փոստի «կոտրանքը» հնարավոր է դարձել չափազանց պարզ նշանաբառերի պատճառով, որոնք չեն համապատասխանել խորհրդարանի համակարգչային ծառայության հանձնարարականներին:
Այժմ կատարվում է հետաքննություն՝ պարզելու, թե որեւէ տեղեկատվություն հայտնվել է արդյոք ցանցահենների ձեռքում: