
Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը կատարվել է Telegram-ի օգնությամբ. ՌԴ ԱՀԾ

Telegram մեսենջերն օգտագործվել է ահաբեկչական այն գործողության կատարողի եւ ղեկավարողի կողմից, որն ապրիլի 3-ին իրականացվեց Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի անվտանգության համապետական ծառայության (ԱՀԾ) Հասարակական կապերի կենտրոնում:
«Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության օպերատիվ ուղեկցման ընթացքում Ռուսաստանի Անվտանգության համապետական ծառայությունն ստույգ տեղեկատվություն է ստացել մահապարտ ահաբեկչի, նրա հանցակիցների եւ արտասահմանցի հսկողի կողմից Telegram մեսենջերի օգտագործման վերաբերյալ՝ աբեկչական գործողության կազմակերպման եւ նախապատրաստման բոլոր փուլերում իրենց հանցավոր ծրագրերի թաքուցման համար»,- ընդգծել են ԱՀԾ-ում:
Գերատեսչությունում նաեւ հավելել են, որ Telegram-ն ահաբեկիչների կողմից առավել ակտիվորեն օգտագործվում է չատերի ստեղծման համար: