Բաժիններ՝

Իվանկա Թրամփին կանչել են դատարան կոշիկի դիզայնը կրկնօրինակելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը` Իվանկա Թրամփին, դատարան են կանչել կոշիկի դիզայնը կրկնօրինակելու մեղադրանքով: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Իվանկան դատարանի լսումներին պետք է ներկայանա մինչեւ հոկտեմբերի վերջ: Ցուցմունքներ նրան թույլատրվել է տալ ոչ թե Նյու Յորքում, այլ Վաշինգտոնում, որտեղ էլ վերջինս այժմ բնակվում է:

Իտալական Aquazzura ընկերությունն Իվանկա Թրամփի IT Collection ընկերությանը և կոշկակար Մարկ Ֆիշերին մեղադրել է Wild Thing կոշիկների դիզայնը պատճենելու մեջ: Aquazzura-ի մոդելն արժե 780 դոլար, իսկ Իվանկայի ընկերության կարած մոդելն արժե 150 դոլար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930