Սիրիական բանակը նոր տարածքներ է նվաճել ԻՊ-ից
Սիրիական բանակը «Իսլամական պետության» ահաբեկիչներից մոտավորապես 1,3 հազար քառակուսի կիլոմետր տարածք է նվաճել Էս Սուվեյդա հարավային նահանգում եւ ավելի քան 30 կիլոմետր վտանգազերծել Հորդանանի հետ սահմանի երկայնքով: Այդ մասին հայտնել է SANA գործակալությունը՝ հղում անելով զինվորական մի աղբյուրի:
«Բանակային զորամասերը դաշնակից ուժերի աջակցությամբ մեծ հաջողությունների են հասել Սուբեյդայի նահանգի Էզ Զաֆ շրջանում եւ հսկողություն հաստատել 1300 քառակուսի կիլոմետր տարածքի եւ մի շարք բարձունքների նկատմամբ»,-հայտնել է զինվորական աղբյուրը: Գործակալությունը չի ճշտում, թե որքան ժամանակում են ազատագրվել այդ տարածքները:
Նա հավելել է, որ ԻՊ-ի զինյալները մեծ կորուստներ են կրել եւ կորցրել են հսկողությունը առնվազն հինգ շրջանների, ինչպես նաեւ «Հորդանանի հետ ավելի քան 30 կիլոմետր ձգվող սահմանի բոլոր պահակակետերի նկատմամբ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: