«Պետք է առաջնորդվես քո շահով». Շավարշ Քոչարյանը՝ ԱՄՆ-ՌԴ առճակատման պայմաններում Հայաստանի դիրքի մասին

«Պետք է առաջնորդվես քո շահով». Շավարշ Քոչարյանը՝ ԱՄՆ-ՌԴ առճակատման պայմաններում Հայաստանի դիրքի մասին

Ցանկացած առճակատման դեպքում յուրաքանչյուր երկիր պետք է առաջնորդվի իր շահերով, սակայն հստակ պահպանի միջազգային խաղի կանոնները: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով այն դիտարկումներին, թե ԱՄՆ-ՌԴ առճակատման պայմաններում Հայաստանը պետք է ստիպված լինի ընտրություն կատարել:

«Աշխարհը երբեք սև ու սպիտակ չի եղել: Ես նորից հիշեցնեմ այն իրավիճակը, երբ շատ խորն առճակատման մեջ էին Իրանն ու ԱՄՆ-ը, նույնիսկ կային այնպիսի պատկերացումներ, որ կարող էին ռազմական գործողություններ սկսվել: Մենք այն ժամանակ էլ որևէ ընտրություն չենք կատարել: Մենք ազնիվ ենք եղել մեր տեղում, ունեցել ենք նորմալ հարաբերություններ և ԱՄՆ-ի, և Իրանի հետ: Առաջնայինը նա է, որ դու հստակ գիտակցես քո շահն ու առաջնորդվես քո շահերով՝ մյուս կողմից պահպանելով միջազգային խաղի կանոնները», – ասաց բա:

 

Բաժնի նյութերի ընտրանի

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-06-08
«Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի հաղթանակն այս հակամարտության մեջ ոչ մի դեպքում Պուտինին չի գոհացնում»
«Ձեր հույսերը, որ Մոսկվան չի հակառակվի այդ փաստաթղթին, զուր են։ Մոսկվան կդժգոհի և ամենակտրուկ ձևով կխոչընդոտի դրա ստորագրմանը»։