Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, թե Ստամբուլի Շիշլի թաղամասում պոլսահայ Դեմիջի ընտանիքի վրա հարձակման ժամանակ ընտանիքի անդամների դեմ կիրառվել է «խոզի կապանք»:
Ստամբուլում՝ Թաքսիմ հրապարակի մոտակայքում, այսօր 5-հարկանի շենք է փլուզվել, հայտնում է «Հուրիեթը»:
Հյուսիսային Կիպրոսի ղեկավար (բացի Թուրքիայից չճանաչված ոչ մի պետության կողմից) Մուստաֆա Ակընջին ու Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անկաստասիադիսը պայմանավորվել են փոխհատուցել այն կիպրոսցիների սեփականությունը, որոնք կորցրել էին այն 1974-ին կղզու հյուսիս թուրքական զորքերի ներխուժման հետևանքով, հայտնում է BBC-ն:
Սիրիայի կառավարական բանակն աշխարհազորայինների ջոկատների աջակցությամբ վերահսկողություն են սահմանել Հալեպ նահանգի մի շարք ռազմավարական կարևոր բարձունքների նկատմամբ, հայտնում է SANA գործակալությունը:
Եվրամիությունը Հունաստանի իշխանություններին 3 ամիս է տվել այն բանի համար, որպեսզի կարգավորի սահմանային հսկողության համակարգը, հակառակ դեպքում Շենգենյան համաձայնագրի գոտու երկրները Հունաստանի հետ սահմանները մինչև 2 տարի ժամկետով կփակեն, տեղեկացնում է BBC-ն:
Այն տարածքի ռելիեֆը, որով անցնում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհը, շատ բարդ է:
Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանի հարևանությամբ, մարտի ժամանակ սպանվել է «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամ, Թելավի քաղաքի բնակիչ, էթնիկ ադրբեջանցի Բեսլան Մուխթարովը, գրում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Կոնգրեսմեն Լուիզա Սլոթերը (դեմոկրատ Նյու Յորքից) դարձել է ԱՄՆ Կոնգրեսի առաջին անդամը, որը միացել է այն օրինագծին, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը:
«100 LIVES» նախաձեռնության հիմնադրած «Ավրորա» (Aurora) մրցանակի արձանիկի գրաֆիկական պատկերը կստեղծեն «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները: Այս մասին տեղեկացնում է«Թումո»-ի ֆեյսբուքյան էջը:
Այդ գիծն Իրանի մեջ միշտ առկա է եղել՝ ի տարբերություն այն տերությունների, որոնց հետ մենք հիմա գործ ունենք»,- 168.am-ի հարցին՝ Իրանի հնարավոր միջնորդությունը ղարաբաղյան հիմնահարցի լուծմանն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, այսպես պատասխանեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ հավելելով, որ Իրանը եղել է արդյունավետ բանակցող:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել Մոսկվային կասեցնել Սիրիայում ավիահարվածները: Այս մասին նա ասել է երկրի արտգործնախարարի փոփոխությունից հետո տված իր հարցազրույցում, հայտնում է Reuters-ը:
Հայաստանում` Գյումրիում, տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան էքստրաօրդինար կերպով չի մեծացնում իր ռազմական ներուժը. կատարվում են պլանային աշխատանքներ: Այս մասին Երևան-Մոսկվա-Աստանա տեսակամուրջով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Դեսպան Կիրակոսյանը վերահաստատել է Հայաստանի հաստատակամությունը շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խաղաղ կարգավորման գործընթացը:
«Մենք դեմ չենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկմանը տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում և պաշտպանում ենք իրենց ցանկությամբ հարցեր առաջ քաշելու Հայաստանի ու Ադրբեջանի իրավունքը: Հայտարարությամբ համանախագահները ցանկանում էին շեշտել, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցային գործընթացի այն ձևաչափը, որ ընդունել են կողմերը»:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում իրավիճակը ներկայում ավելի կայուն է, քան Արևմտյան Եվրոպայի որոշ պետություններում: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն արձագանքել է, արձագանքում է և կարձագանքի ցանկացած գործողության, որն ազդում է անդամ-երկրների անվտանգության իրավիճակի վրա: Այս մասին այսօր հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Ոստիկանները գնդակահարել են տղամարդուն, որը ներխուժել է Օհայոյի ռեստորաններից մեկը մաչետեով ու գրոհել է այցելուներին, որոնք ընթրում էին սեղանների առաջ, հայտնում է LifeNews-ը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է իր պաշտոնը 2017 թվականին լքելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է TASS-ը` վկայակոչելով Բորդյուժայի հայտարարությանը:
Աշխարհի առաջատար երկրները Սիրիայի հարցով համաձայնության եկան Մյունխենում, սակայն խաղաղության մասին խոսելը դեռ վաղ է, գրում է The Telegraph-ը:
Թայվան կղզում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 67-ի, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Զինյալները, որոնք գտնվում են Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում, մատակակարումներ են ստանում Թուրքիայից: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ինչպես հայտնում է TASS-ը, Սիրիայի Լաթաքիա նահանգի հայաբնակ Քեսաբ քաղաքի բնակիչները նախօրեին մարդասիրական օգնություն են ստացել Ռուսաստանից ու Սիրիայից:
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի առողջապահության նախարար Ջիլ Հեննեսին հայտարարել է նոր՝ վերջին երկու օրում արդեն երկրորդ՝ Զիկա վիրուսով վարակման դեպքի մասին, հայտնում է TASS-ը:
Վենեսուելայի խորհրդարանը հայտարարել է սննդի ոլորտում արտակարգ դրության մասին՝ կապված երկրում դրա բացակայության հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Փետրվարի 8-9-ը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Ռազմինֆոն հայտնաբերել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների վիրավորման դեպքեր, որոնց մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հայտնել: Հայտնաբերված երկու դեպքում էլ զինծառայողները վիրավորվել են առաջնագծում, մարտական գործողության ժամանակ:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Բրեննանը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ն արդեն քիմիական զենք է կիրառել, ինչպես նաև ունի հնարավորություն ստեղծել քլորի ու զարինի ոչ մեծ քանակություն, հայտնում է CBS հեռուստաալիքը:
Մյունխենում Սիրիայի աջակցման խմբի հանդիպման արդյունքում համաձայնեցվել է հայտարարության տեքստը: Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, երկրում զինված գործողությունների դադարեցումը կսկսվի մեկ շաբաթվա ընթացքում՝ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության հաստատումից հետո:
«Արժեքը կարելի է գնահատել 1,5 միլիոն դոլարի սահմաններում»,- ՏԱՍՍ-ին հայտնել է Rough and Polished ճյուղային վերլուծական գործակալության փորձագետ Սերգեյ Գորյաինովը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ իրեն դուր չի գալիս սելֆիներ անելը, քանի որ դրանք փոխարինում են մարդկային մյուս շփումներին, ինչպես, օրինակ՝ ձեռքսեղմմանը:
«Բաքուն գիտակցում է ԼՂ հակամարտության ռազմական կարգավորման անհնարինությունը ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամակցության պայմաններում: Ուստի շարունակվում են ՀՀ-ի նկատմամբ բազմակողմանի ճնշումները՝ կարգավորման ադրբեջանական պայմանները պարտադրելու նպատակով»: