Voskanapat.info-ի տեղեկացմամբ՝ անցած գիշեր Հայաստանից Արցախ են տեղափոխվել «Թիրախ У» տեսակի մարտավարական հրթիռային համալիրներ և «Սմերչ» տեսակի հրթիռային համակարգեր:
Քաղաքագետ Թոմաս դե Վաալը «Դոյչե Վելլե» ռադիոկայանին հայտնել է, որ տարածաշրջանում նոր զարգացումները տեղի են ունենում Մերձավոր Արևելքի կոնֆլիկտի նոր շրջադարձի ֆոնին:
Այսօր հրավիրվել է Ադրբեջանի նախագահին կից Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին տեղեկացնում է TASS-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մամուլի ծառայությանը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որպեսզի հայտնի իր աջակցությունը:
ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է զինադադարի խախտումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և զսպվածության կոչ է անում կողմերին, քանի որ հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ չափազանց անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում ծանր սպառազինությունների օգտագործմամբ և մեծաքանակ զոհերի առնչությամբ:
Շուրջ 10 հազար միլիոնատեր է լքել Ֆրանսիան 2015 թվականին: Այս մասին են վկայում տվյալները, որոնք նշված են New World Wealth-ի զեկույցում:
Ռեժիսոր ու մուլտիպլիկատոր Յուրի Բուտիրինը, որը Կառլսոնի ու Անգետիկի մասին մուլտֆիլմերի հեղինակն է, մահացել է 86 տարեկանում Մոսկվայում, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով Անիմացիոն կինոյի ասոցիացիային:
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, որի կազմում 5 տանկեր են, շրջափակման մեջ են ընկել շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ:
Բելառուսն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի շրջանում սպառազինությունների ծանր տեսակների կիրառմամբ ակտիվ ռազմական գործողությունների վերսկսմամբ և կոչ է անում կողմերին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ խնդրի լուծման նպատակով:
«Իրականում հայ-թուրքական հարաբերությունները, ԼՂ հակամարտությունը, թուրք-ադրբեջանական հարաբերությունները, Թուրքիայում տիրող իրավիճակն իրար հետ կապված են։ Հասկանում եմ, որ նախապայմանների հարցում ՀՀ-ն դժգոհություններ ունի, բայց չպետք է մոռանալ թուրք-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների, գազի և նավթի մասին։ Միջամտություն չեմ ակնկալում Թուրքիայի կողմից»։
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Անկարան իր աջակցությունն է հայտնել ադրբեջանական կողմին:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը ԼՂ հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և ձեռնարկել իրավիճակը կայունացնելու բոլոր միջոցները:
Vesti.ru-ն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մեկնաբանությունը ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության էսկալացիայի վերաբերյալ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն Ադրբեջանի սանձազերծած հարձակման հարցը քննարկել է ֆրանսիացի իր գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էյրոյի հետ:
ԼՂՀ հետ Ադրբեջանի զինված ուժերի բախումների վերաբերյալ ադրբեջանական ստահոդ հաղորդագրությունները Թուրքիայում տիրաժավորում են միայն իշխանամետ ԶԼՄ-ները:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Թվիթերի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, գրել է. «Կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողություններն ու վերադառնան բանակցային սեղանի շուրջ»
Բրյուսելի օդանավակայանի շենքը վերականգնելու համար կպահանջվի 9 ամսից մինչև մեկ տարի ժամանակ: Այս մասին հաղորդում է Derniere heure թերթը: «Համաձայն որոշ աղբյուրների՝ օդանավակայանի շենքի վերականգնման համար կպահանջվի 9 ամսից մեկ տարի»,- գրել է թերթը: Նաև տեղեկացվում է, որ օդանավակայանի 20 տոկոսով շահագործումը կարող է վերսկսվել առաջիկա կիրակի:
ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի խախտումներով:
Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսով ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` այսօր ԼՂՀ հետ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմի սկսած ռազմական գործողությունների արդյունքում ունեցած մարդկային եւ տեխնիկայի մեծ կորուստների համար:
Եվրոպայի խորհուրդը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին դադարեցնել անտեղի արյունահեղությունը, որը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է և հանգեցնում է հետագա բռնությունների, կյանքերի, այդ թվում և քաղաքացիական անձանց կորուստների:
Եվրոպական միության ընդլայնան և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերի վերսկսմամբ:
Էլեկտրոնային դիվանագիտության ոլորտում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր կատարած արդյունավետ աշխատանքների շնորհիվ 210 երկրների շարքում զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը: Digital Diplomacy-ն հրապարակել է 2016 թվականի վարկանիշը, որում ներառված երկրների արտգործնախարարությունների շարքում է նաև Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն, որը զբաղեցրել է 105-րդ հորիզոնականը:
Եգիպտոսում Թութանհամոնի գերեզմանը 2016 թվականի ապրիլին կրկին կստուգեն:
Այսօր ԼՂ հակամարտության գոտում ստեղծված աննախադեպ մարտական գործողությունների շարժառիթները մի քանիսն են: Նախ՝ առաջին հանգամանքը, որն աչքի է զարնում, այն է, որ իրավիճակը կտրուկ լարվեց նախագահների ԱՄՆ կատարած այցից հետո: Սակայն ներկայիս կտրուկ վատթարացումը վաղուց սպասելի էր, և բոլոր նախանշանները կային, սա չպետք է ընկալվեր՝ որպես մեծ անակնկալ: Դժբախտաբար, շատերը չէին հավատում, որ նման առճակատում հնարավոր է, որ Ալիևը նման քայլի կգնա:
Ադրբեջանի ITV հանրային հեռուստաալիքը և ռադիոն երեք օրով եթերից հանել են զվարճանքի հաղորդումները: Այս մասին հայտնում է qafqazinfo.az լրատվական կայքը` հղում կատարելով հեռուստաալիքի հասարակայնության հետ կապերի բաժնին:
Ադրբեջանական հարձակումն աննախադեպ իրավիճակ է ստեղծել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահ Էդուարդո Լորենցո Օչոան շեշտեց, որ միջազգային իրավունքի և դրա հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի չկիրառման սկզբունքի նկատմամբ հարգանքի բացակայությունը հանգեցրեց հրադադարի հաստատումից հետո ռազմական լարվածության ամենածանր աճի:
«Դրանք շանտաժի գործողություններ են: Նաև Ադրբեջանն ուզում է լուծել տակտիկական խնդիրներ, վերցնել բարձունքներ, որոնք շահավետ են իրենց համար»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը:
«Հակամարտության կարգավորման և կայուն խաղաղության հաստատման համար միջազգային հանրությունը, ՄԱԿ ԳԽ ընդունած 4 բանաձևերի հիման վրա, առաջին հերթին պետք է պաշտոնական Երևանից կտրուկ պահանջի բերել հայկական զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից»։
«Ես համոզված եմ, որ սև դիմակներով մարդիկ այսօր ծափահարում են Ալիևին, որովհետև նա հուսահատ ավանտյուրիստական քայլեր է անում, որպեսզի մաքրի Հարավային Կովկասը քրիստոնեական, արևմտյան մշակույթից: Այստեղ նա գիտակից ձևով, թե անգիտակից, գործում է ԴԱԻՇ-ի կամ ԻԳԻԼ-ի նման կազմակերպությունների շահերից: