Բաժիններ՝

Իրանը հաջողությամբ բալիստիկ հրթիռ է փորձարկել. ԶԼՄ-ներ

Իրանը բալիստիկ հրթիռի նոր փորձարկումներ է անցկացրել, որի թռիչքի հեռահարությունը գերազանցում է 2 հազար կիլոմետրը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով իրանական «Press-TV» հեռուստաալիքին:

Բալիստիկ հրթիռի փարձարկումը կատարվել է նախօրեին՝ ուշ երեկոյան, սակայն արձակման հստակ վայրը հայտնի չէ: «Press-TV»-ն ընդգծում է, որ հրթիռի փարձարկումը, որը կարող է մի քանի մարտագլխիկներ կրել և ունի ավելի քան 2 հազար կմ թռիչքի հեռահարություն, հաջող է եղել:

Այս տարվա փետրվարին Թեհրանն արդեն իրականացրել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակում, որից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե ի պատասխան Թեհրանի գործողությունների՝ չի բացառում ռազմական պատասխանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930