Stratfor հետազոտական-վերլուծական կենտրոնն իր հերթական վերլուծության մեջ տվել է 2016 թվականի երկրորդ եռամսյակի իր կանխատեսումը, որտեղ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին ու հակամարտության հետագա ճակատագրին: Ըստ կենտրոնի վերլուծաբանների՝ այս տարի կանխատեսվում է Ղարաբաղում հակամարտության լարվածության աճ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում ռազմական գործողությունների վերսկսմամբ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մոդեստ Կոլերովի բնորոշմամբ, ԱՄՆ-ում Ալիևի դիվանագիտական պարտությունը դարձավ այն գործոններից մեկը, որի պատճառով նա սկսեց իր նկատմամբ ուշադրություն հրավիրել պատերազմի միջոցով:
«Ալիևն այլ միջոցներ չունի և նման մարտավարություն է ընտրել, բայց եթե պատերազմ սկսի, երկու օր հետո կպարտվի: Նա հիմա նման մարտավարություն է տանում, ու հիմա մենք պետք է մտածենք՝ ինչ անել»,- նշեց Տեր-Թադևոսյանը:
Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կտրուկ սրման մասին, գրում է ռուսական Vesti.ru-ն:
BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը տեղեկացրել են Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը իրավիճակի կտրուկ վատացման մասին:
Ա.Մարտիրոսյանը վստահություն հայտնեց, որ ցանկացած պարագայում հայկական զինված ուժերն ի զորու են ամենահամարժեք պատասխանը տալու և մենք համախմբված, միասնական գործողություններով ըստ անհրաժեշտության կարող ենք նաև շատ մեծածավալ հաջողությունների հասնել:
Արևմտյան մամուլն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձություններին: ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են Washington Post-ը, Associated Press-ը, ABC News-ը:
Մոսկվան ուշադիր ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ ստացվող տեղեկությունները:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով»,- գրել է ՊՆ մամուլի խոսնակը:
Միջուկային անվտանգության վաշինգտոնյան գագաթնաժողովի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիզի հետ:
Ինչպես գրում է ռուսական RIA Novosti գործակալությունը, Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման մասին:
ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հրավերով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 1-ին Ուոլտեր Վաշինգտոնի անվան համաժողովների կենտրոնում մասնակցել է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով:
Անօթեւան ընտանիքի հետ զրույցից հետո ոստիկանները կապվել են Homeless Task Force կազմակերպության հետ, որը պարտավոր էր որոշ ժամանակի ընթացքում կացարան տրամադրել կարիքավորներին:
Սոցցանցի օգտատերերը ճմրթված կոստյումի համար ծաղրել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որով նա գնացել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման:
National Geographic ամսագիրը YouTube-ի իր ալիքում շուրջ 3 րոպեանոց տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած 5 տարեց հայերի պատմությունները։
Մոսկվան չի բացառում, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը կարող են քննարկվել նավթային ոլորտում գործողությունների կոորդինացման հարցեր: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը:
«Մենք խոսում ենք 1994թ. զինադադարի պայմանագրի մասին, բայց 1995թ. եղել է ևս մեկ եռակողմ համաձայնագիր, որն ուղղված էր զինադադարի ռեժիմի պահպանմանը: Այնտեղ, ի դեպ, հիշատակվում էր նաև հետաքննության մեխանիզմի մասին: Եվ դա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է, որը նա ստորագրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին»,- նշեց Շավարշ Քոչարյանը:
Թուրքիայի ոստիկանությունը արևմտյան Իզմիր նահանգում ձերբակալել է ԴԱԻՇ-ի 15 ենթադրյալ անդամների, հայտնում է թուրքական Dogan գործակալությունը:
ԵՄ ավիաանվտանգության ապահովման մասնագետները երեկ կայացած հանդիպմանը պայմանավորվել են վերանայել միջոցառումները, որոնք կիրառվում են օդանավակայանների հասարակական գոտիներում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Եվրահանձնաժողովի տրանսպորտի հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Յակուբ Ադամովիչին: Նման քայլը կապված է Բրյուսելի օդանավակայանում իրականացված ահաբեկչության հետ:
Նեղոս գետի ափին հնագետները հայտնաբերել են անհայտ գերեզմանատուն, որը բաղկացած է 42 գերեզմանից՝ փորված ժայռի մեջ:
Վաշինգտոնի միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Յուկիա Ամանոյի հետ, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը:
«Իլհամ Ալիևի գործողություները դուրս են այն տարամաբանությունից, որը թելադրվում է համանախագահների, միջազգային հանրության կողմից: Այդ տեսակետից նա իրոք ասելիք չուներ»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
ՌԴ ԱԳՆ-ն ռուսներին խորհուրդ է տվել զերծ մնալ Թուրքիա այցելություններից՝ կապված այդ երկրում տիրող լարված իրավիճակի հետ։ Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի՝ ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակի պատճառով Թուրքիայից ամերիկացի զինվորականների և քաղծառայողների ընտանիքներին երկրից դուրս բերելու մասին որոշումը ։
Սիրիայի Ռաքքա քաղաքի քրիստոնյաները վտավախություն ունեն, որ ԴԱԻՇ-ի զինյալներն իրենց զանգվածային սպանդի կենթարկեն, քանի որ վերջիններիս խստորեն արգելվել է հեռանալ քաղաքից, հայտնում է The Christian Post-ը:
Բրյուսելի դատարանը վճռել է Ֆրանսիա արտահանձնել 2015թ. նոյեմբերին Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին, հայտնում է Euronews-ը
2 երեխա է սպանվել Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք քաղաքի Ջիզրե քաղաքում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով, հայտնում է DHA գործակալությունը:
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն ապրիլին Հայաստան կժամանի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Ազնավուրի մամուլի խոսնակ Քրիստինա Սարգսյանը:
Ապրիլի 5-6-ը Իրանի Ռամսար քաղաքում տեղի կունենա Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Փարիզի վեցերորդ օկրուգում պայթյուն է որոտացել, գրում է Nouvelobs պարբերականը: Ինչպես նշվում է, պայթյունը կարող էր տեղի ունենալ բնակարաններից մեկում: