![](/banners/BeFunky-design.jpg)
ԿԺԴՀ-ի բանվորները զանգվածաբար Չինաստանից վերադառնում են հայրենիք. Yonhap
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/907521.jpg)
Չինաստանում աշխատող ԿԺԴՀ-ի քաղաքացիներն սկսել են զանգվածաբար հայրենիք վերադառնալ այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կապակցությամբ նրանց կողմից այցագրերի ստացման եւ դրանց երկարացման ավելի խիստ պայմաններ են սահմանել: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Պեկինի սեփական աղբյուրների։
«2017 թվականի առաջին կիսամյակում միայն ԿԺԴՀ-ի հետ սահմանի Դանդուն քաղաքում աշխատում էին առնվազն 20 հազար հյուսիսկորեացիներ: Սակայն այժմ նրանց թիվն զգալիորեն կրճատվել է այն բանից հետո, երբ Չինաստանը խստացրեց պատժամիջոցները»,-նշել է Yonhap-ը:
Գործակալությունը նշում է, որ սեպտեմբերի 12-ին ՉԺՀ-ի իշխանությունները կարգադրել են չերկարացնել ԿԺԴՀ-ի քաղաքացիների մոտ արդեն առկա չինական այցագրերը եւ խստացնել երկրում գտնվելու նոր թույլտվությունների գործընթացը: Բացի այդ, սեպտեմբերի 28-ին հրաման է հրապարակվել 120 օրվա ընթացքում փակել Չինաստանում աշխատող բոլոր այն ընկերությունները, որոնք պատկանում են ԿԺԴՀ-ին ու նրա քաղաքացիներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: