Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները միջամտել են Վրաստանում ստեղծված լարված իրավիճակին. ինչ է պատմում նախկին պատգամավորը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրեր առաջ՝ սեպտեմբերի 30-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդո գյուղում: Տեղի բնակիչները ցանկացել էին խաչքար տեղադրել եկեղեցու բակում թաղված շիրիմների հիշատակին: Սակայն Վրաստանի ոստիկանությունը ժամանել է գյուղ եւ արգելել խաչքարի տեղադրումը: Լարվածությունը վերածվել էր ծեծկռտուքի:

Անգամ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն են միջամտել կատարվածին. Վրաստանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը թերթի հետ զրույցում պատմել է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բանակցել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ եւ ամեն ինչ արել, որպեսզի լարվածությունն հանդարտվի: «Ու ասեմ, որ Վրաստանի պաշտոնյաներն այդպես էլ տրամադրված էին՝ ամեն ինչ անել, որ լարվածությունն իջնի, ու ժողովուրդը հանգստանա»,- նշել է նա ու հավելել, որ հիմա խաչքար տեղադրելու հարցը քննարկում են հայ եւ վրաց եկեղեցիները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս