Լաս Վեգասում հրաձգությունից զոհվածների թիվը հասել է 59-ի
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում հրաձգությունից զոհվածների թիվը հասել է 59-ի, վիրավորվել է 527 մարդ: Այդ մասին հայտնել է քաղաքի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն։
«Այս թիվը վերջնական չէ, այն կարող է ավելի մեծ լինել»,- ասել է ոստիկանապետը՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում: Քլարկի օկրուգի իշանությունները, որտեղ գտնվում է Լաս Վեգասը, տեղի ունեցած ողբերգության պատճառով հոկտեմբերի 2-ից արտակարգ դրության ռեժին են հայտարարել: Այս քայլին որոշվել է դիմել այն նկատառումով, որ Լաս Վեգաս բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում, իսկ մարդկանց կուտակումները թիրախ են ահաբեկիչների ու այլ հանցագործների համար:
Բացի այդ, արտակագ դրության ռեժիմը անհրաժեշտ է, որպեսզի գործի դրվեն օպերատիվ բոլոր ծառայությունները ողբերգության հետեւանքները վերացնելու համար, պարզաբանվում է օկրուգի իշխանությունների հայտարարության մեջ, որը հրապարակված է Twitter-ում:
Հրաձգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ի երեկոյան Լաս Վեգասում ընթացող երաժշտական փառատոնի ժամանակ: Կրակը բացել է 64-ամյա Սթիվեն Պեդոկը, որն ինքասպան է եղել: Այս ողբերգությունը խոշորագույնն է ԱՄՆ-ում հրաձգության դեպքերի զոհերի թվաքանակով:
Ընդհանուր առմամբ ոստիկանությունը Սթիվեն Պեդոկի մոտ հայտնաբերել է 42 միավոր հրազեն: «Մենք 23 միավոր հրազեն ենք հայտնաբերել Mandalay Bay-ի հյուրանոցի համարում ու եւս 19 միավոր Մեսքիտում նրա տանը»,- ասել է Քլարկի օկրուգի շերիֆի օգնական Թոդ Ֆասուլոն՝ չշտելով՝ ինչ զինատեսակների մասին է խոսքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: