Բաժիններ՝

Դուբայում բացվելու է աշխարհի ամենամեծ ֆոտոշրջանակը

Դուբայի նոր տեսարժան վայրը՝ աշխարհի ամենամեծ ֆոտոշրջանակը, կբացվի այս տարվա նոյեմբերին: Այդ մասին հայտարարել է քաղաք-էմիրության մունիցիպալիտետը։

43,6 մլն արժողությամբ նախագիծը, որն սկսվել էր 2013 թվականին, պետք է պաշտոնապես բացվեր դեռ 2015 թվականին: Շրջանակի բարձրությունը 150 մետր է, լայնությունը՝ 93 մետր: Շինությունը գտնվում է Zabeel Park զբոսայգում եւ ձեւով հիշեցնում է լուսանկարի կամ նկարի շրջանակ:

Դրա միջով տեսարան է բացվում դեպի ժամանակակից Դուբայ՝ մի կողմից, եւ դեպի քաղաքի ավելի հին մասը՝ մյուս կողմից: Կառույցի առաջին հարկում կտեղավորվեն թանգարանն ու ցուցահանդեսային սրահը: Շրջանակի հետ կապված բոլոր աշխատանքները կավարտվեն մինչեւ այս ամսվա վերջը: Նոյեմբերին շենքը կընդունի առաջին այցելուներին: Շինարարությունը ձգձգվել է անհրաժեշտ նյութերի անբավարարության պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս