
Ադրբեջանի ռազմածովային ուժերը ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ստուգում-վարժանքներ են արել. razm.info

Razm.info-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերն անցկացրել են ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի» (The Operational Capability Concept-OCC) ծրագրի շրջանակներում «Ինքնուրույն գնահատական, 1-ին մակարդակի» վարժանքներ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի ծրագրին միացել է 2004 թ.: «Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի» ծրագիրը ՆԱՏՕ-ի «Գործընկերության հանուն խաղաղության» ծրագրի մասն է: Ծրագրում ներառված են նաև Հայաստանի, Վրաստանի զինված ուժերը:
Այդ ծրագրի շրջանակներում մասնակիցները անցնում են հետևյալ փուլերը. «Ինքնուրույն գնահատական, 1-ին մակարդակ», «Ինքնուրույն գնահատական, 2-դ մակարդակ» (Self Evaluation) և «ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատում, 1-ին մակարդակ», «ՆԱՏՕ-ի մասնագետների գնահատում, 2-րդ մակարդակ» (NATO Evaluation):
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։