Բաժիններ՝

Թուրքիայում 70 զինվորականների են ձերբակալել հեղաշրջմանը մասնակցության կասկածանքով

Թուրքիայի անվտանգության ուժերը հոկտեմբերի 10-ի առավոտյան գործողություն են իրականացրել միանգամից մի քանի նահանգներում՝ ձերբակալելու 70 գործող զինծառայողների, որոնք կասկածվում են «Ֆեթուլահականների ահաբեկչական կազմակերպության» հետ կապերի մեջ, որը մեղադրվում է անցյալ տարի Թուրքիայում պետական հեղաշրջում կազմակերպելու համար:

Այդ մասին հայտնել է DHA գործակալությունը: Նրա տվյալներով՝ ձերբակալվածները հանրապետության զինված ուժերի սպայական կազմի ներկայացուցիչներ են: Գործողությունն անցկացվել է Անկարայի, Կայսերիի, Քոնիայի, Իզմիրի, Ստամբուլի, Էսքիշեհիրի եւ Յալովայի նահանգներում, հաղորդել էՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031