Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ ԼՂՀ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև 1994 թ. մայիսին 12-ին անժամկետ կնքված համաձայնագիրը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումը: Հենց այս համաձայնագրի շնորհիվ է հիմք դրվել խաղաղ բանակցություններին և պայմաններ ստեղծվել հակամարտության արդարացի և վերջնական լուծմանն ուղղված միջնորդների գործունեության համար:
Նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումներ:
«Մենք գործ ունենք իրապես ահաբեկչական պետության հետ, որին ոմանք դեռ շարունակում են համարել «հանդուրժողականության մոդել»: Շատ խորհրդանշական էր, որ միակ երկիրը, որը ողջունեց և արդարացրեց Բաքվի կողմից սանձազերծած պատերազմը, Թուրքիան էր»:
Ֆրանսիայի դատարանը հոլանդացի ատամնաբույժին դատապարտել է 8 տարվա ազատազրկման 120 հիվանդի վնասելու համար: Դատարանն արգելել է նրան զբաղվել բժշկական գործունեությամբ, հայտնում է BBC-ն:
Գլենդելի MGN Five Star Cinema-ում կայացել է ամերիկաբնակ հայ ռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» փաստագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի և Ադլերի, Խոստայի ու Լազարևսկի շրջանների հայ համայնքների ներկայացուցիչների կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակին է փոխանցվել «ՈւԱԶ» մակնիշի 16 ավտոմեքենա:
«Սերը վեր է բոլոր արգելքներից։ Նույնիսկ, եթե մենք ոչինչ չունենք, մենք կարող ենք պարգևել խինդ ու քնքշանք»։ Նա իր օրինակով ապացուցել է այս բառերի ճշմարտացիությունը։
«Ի՞նչ զիջումների մասին կարելի է խոսել ահաբեկչական պետության հետ: Մենք միշտ ասել ենք, որ Արցախի համար առաջնայինն անվտանգության խնդիրն է, դրա մեջ մենք հասկանում ենք մեր կարգավիճակը, այսինքն` Ադրբեջանը պետք է ընդունի, որ Արցախն անկախ պետություն է, պետք է համակերպվի դրա հետ, սա բացարձակապես ենթակա չէ շահարկումների»:
«Համաձայն չեմ Հայաստանում շրջանառվող այն կարծիքների հետ, թե Մոսկվան է հրահրել։ Այո, Մոսկվան զենք է վաճառել, որի պահանջարկը եղել է, Մոսկվան պահել է կողմերի միջև հավասարակշռությունը, միանշանակ է նաև այն, որ եթե կա զենքի պահանջարկ, այն գնվում է, ապա նաև օգտագործվում է…»։
Հոլանդական De Telegraaf թերթն այսօր հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը, որտեղ նա գորիլայի տեսքով է պատկերված: Լուսանկարում Էրդողանն իբր խժռում է խոսքի ազատությունը:
Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական ուղի չկա: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր Բաքվում հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը:
Ղրիմի Գերագույն դատարանը Ղրիմի թաթարների մեջլիսը հայտարարել է ծայրահեղական կազմակերպություն և արգելել դրա գործունեությունը Ղրիմում և Ռուսաստանում, հայտնում է RIA Novosti-ն:
Ես չեմ պատրաստվում պատասխանել Ռուսաստանի պաշտոնատար անձանց հայտարարություններին: Նման կարգի հայտարարությունները անտեղի եմ համարում: Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցով հայտնի է: Կրակի ռեժիմի դադարեցումը խախտել է Հայաստանը:
Հայաստանը չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ խնդրելով օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման ժամանակ: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին՝ պահանջելով հետաքննել «Պանամական փաստաթղթերում» Ադրբեջանին առնչվող նյութերը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
Բահրեյնի արտգործնախարար Խալեդ բեն Ահմեդ Ալ Խալիֆան սպառնացել է Իրանին պատասխան միջոցառումներ ձեռնարկել, եթե Իրանը շարունակի միջամտել արաբական երկրների ներքին գործերին, հայտնում է Sputnik գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով այսօր Բաքվում մեկնարկած ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ, հայտարարել է, որ իր երկիրն ավելի քան 20 միլիարդ դոլար է ծախսել փախստականների վրա:
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների սառեցման հարցում մեղավոր են երրորդ ուժերը, կարծում է Թուրքիայի ԵՄ հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը:
Ադրբեջանը պատրաստ է քաղաքական գործընթաց սկսել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Հիմա, ըստ էության չունենք զինադադար, ունենք բանավոր պայմանավորվածություն, ու ադրբեջանական զորքը հետ քաշված չէ
Իրաքի Էլ-Կուտ բազայում ռուս ինժեներ է մահացել, հայտնում է RIA Novosti-ն: Այս մասին հայտնել է Իրաքում Ռուսաստանի դեսպանությունը:
Ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատանքային այցը Ադրբեջան, հայտնում է «ԱզերԹաջը»:
Շեդիայի անվտանգության ծառայությունը տեղեկություն է ստացել Իրաքի հետախուզության ներկայացուցիչներից այն մասին, որ երկրում ահաբեկչություններ են պլանավորվում, հայտնում է Expressen-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Վրաստանի վարչապետ Գեորգի Մարգվելաշվիլին ֆրանսիական RFI ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ սկսել է զբաղվել գործելով՝ այդկերպ նպատակ ունենակով թողնել ծխելը:
Գերմանացի քաղաքական գործիչներն ու լրագրողները դեմ են հանդես եկել «սև ցուցակներին», որոնք կազմվել են Թուրքիայում ԶԼՄ-ների a անցանկալի ներկայացուցիչների համար:
Ռ. Սաֆրաստյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի նաև դիվանագիտական ճակատում մշակել իր մոտեցումները
Իրանի իշխանությունները հայց են նախապատրաստել Վաշինգտոնի դեմ՝ միջազգային դատարանին ներկայացնելու համար: Պատճառն այն է, որ Վաշինգտոնը հրաժարվել է Թեհրանին վերադարձնել պատժամիջոցների հետևանքով սառեցված 2 միլիարդ դոլարը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքական բանակը հավելյալ ուժեր է կենտրոնացնում Սիրիայի հետ սահմանին՝ Քիլիս քաղաքի շրջանում՝ տեղադրելով հրթիռային համակարգեր
Պատերազմական դրության մեջ գտնվող Հայաստանի համար տեղի ունեցած միջոցառման նշանակությունը, իհարկե, հնարավոր չէ թերագնահատել: Տվյալ դեպքում խոսքը միայն միջազգային ուշադրության կենտրոնում լինելու մասին չէ (համաշխարհային ամենահեղինակավոր թերթերն ու լրատվական գործակալությունները լուսաբանել են «Ավրորան»), այլ թե ինչպիսի բովանդակություն է այդ ուշադրությունը գրավում:
Ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը՝ երեկ երեկոյան Երևանում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունին: