Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Այս մասին հայտնում են ակումբից:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում է 2022 թվականից: Չորս մրցաշրջանների ընթացքում Մխիթարյանը նվաճել է երկու «Սկուդետո», երկու Իտալիայի գավաթ և երկու Իտալիայի սուպերգավաթ։ «Ներաձուրիների» մարզաշապիկով անցկացրած 187 խաղում Մխիթարյանը դարձել է 12 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ:

