Հնդկաստանի հարավում Չեննայի քաղաքում մեկ շաբաթից ավելի տեղացող հորդառատ անձրևի հետևանքով առնվազն 12 մարդ զոհվել է:
Ինչպես հայտնի է, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի կողմից ընդունված ուղերձում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:
Տիրանոզավրերի հագուստով մարդկանց բազմությունը վազք է կազմակերպել ամերիկյան Նեշվիլ (Թեննեսիի նահանգ) քաղաքով:
Անգլերեն լեզվի առաջատար բառարաններից մեկը՝ բրիտանական Collins English Dictionary-ը, նոյեմբերի 2-ին հայտարարել է 2017 թվականի բառակապակցությունը. այն «ֆեյքային նորություններ» (fake news) արտահայտությունն է: 2016 թվականից այս բառակապակցության գործածման հաճախականությունն ավելացել է 365 տոկոսով։
«Մոսկվա-Բաքու-Թեհրան առանցքը Հայաստանի դեմ օգտագործելու փորձեր գուցե անի Ադրբեջանը ԼՂ հակամարտության պատճառով, փորձելով ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ: Սակայն պետք է շեշտել, որ այս ձևաչափի մյուս երկու երկրները` Ռուսաստանը և Իրանը, սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, այս երկու երկրները հստակ դիրքորոշում ունեն ԼՂ հակամարտության հարցում»:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
2018 թվականին Մոսկվա զբոսաշրջիկների հոսքը կարող է հասնել 21 մլն մարդու, որոնցից մոտավորապես 1 միլիոնը կլինեն ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրպագուները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյու Դելիում հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդի հետ:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B երկու ռազմավարական ռմբակոծիչներ նոյեմբերի 2-ին Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի կործանիչների հետ համատեղ զինավարժանքներ են անցկացրել Հարավային Կորեայի օդային տարածությունում:
Բարսելոնայի քաղաքապետարանը պահանջել է կալանքից ազատել Կատալոնիայի կառավարության նախկին անդամներին, որոնք ձերբակալվել են Իսպանիայի Ազգային դատական կոլեգիայի որոշմամբ:
Մոսկվայի կենտրոնում այրվում է Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանի անձնական հավաքածուների թանգարանի տանիքը:
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Դելիում այսօր հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Վենկայա Նայդուի հետ:
Ադրբեջանի իշխանությունները 2017 թվականի փետրվարին փորձել են համաձայնության գալ Ռուսաստանի հետ՝ առաջարկելով այդ երկրի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին փոխանակել Ստեփանակերտում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասքերովի հետ:
Իտալիայի հարավում առգրավել են տրամադոլի օպիոդային անալգետիկի ավելի քան 24 միլիոն հաբ թմրանյութի մաքսանենգությանը կարող է մասնակից լինել «Իսլամական պետությունը»։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Սելմա Ըրմաքը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
WhatsApp մեսենջերի աշխատանքում նոյեմբերի 3-ին խնդիրներ են դիտվում ամբողջ աշխարհում:
Գիշերը Թբիլիսիի մուտքի մոտ տեղի է ունեցել հատուկ գործողություն: Քրեական ոստիկանությունը ձերբակալել է մի երիտասարդ տղամարդու, որը մեքենայով զենք է տեղափոխել։ Ավտոմեքենայի զննման ընթացքում իրավապահներն առգրավել են հրացան, նռնակ, փամփուշտներ և դանակներ։
Բազմաթիվ վերլուծաբաններ և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ գտնում են, որ Թրամփը Նյու Յորքի ահաբեկչությունը որպես պատրվակ է օգտագործում ԱՄՆ-ի խաղարկային վիզաների (Գրին Քարտի խաղարկության) ծրագրի դադարեցման համար:
Միացյալ Նահանգները կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքում iPhone X-ի ավելի քան 300 մոդել են գողացել UPS էքսպրես-առաքման ընկերության բեռնատարից:
Սիրիական բանակը եւ դաշնակից ուժերը վերականգնել են լիակատար վերահսկողությունը Դեյր Զորի նկատմամբ:
Նորություն չէ, որ Թուրքիան միշտ էլ Ադրբեջանի մեջքին կանգնած է և միշտ էլ հայտարարել է այն մոտեցման մասին, որը կա Բաքվում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Էրդողանի հայտարարությունը, թե պատրաստվում է Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ղարաբաղյան հիմնախնդրի հարցը:
Regele Ferdinand ռումինական ֆրեգատը եւ Թուրքիայի դրոշի ներքո նավարկող ՆԱՏՕ-ի ռազմանավը մտել են Բաթումի նավահանգիստ. սպասվում է դաշինքի եւս երկու նավերի ժամանումը:
Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով աշխատանքային այցով Հնդկաստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյու Դելիում մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են ավելի քան 20 երկրից մոտ 2000 մասնակից: Համաժողովում Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:
Նոյեմբերի 3-ին Իրաքի կառավարամետ ուժերն սկսել են Սիրիայի հետ սահմանի մերձակա Էլ-Քաիմ քաղաքի ազատագրման գործողության երկրորդ փուլը, որտեղ գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների հենակետը:
ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2018 թվականի հունիսին Տաջիկստանում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի քննարկմանն է ուղարկել Ջերոմ Փաուելի թեկնածությունը, որը նոյեմբերի 2-ին առաջադրվել է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ, երկրի կենտրոնական բանկ) նախագահի պաշտոնում:
Անկարայի Դատավորների և դատախազների միության (YARSAV) հիմնադիր նախագահ Օմեր Ֆարուք Էմինաղաօղլուի գլխավորած խումբը դատի է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին և վերջերս հրաժարական տված քաղաքապետերին:
Ֆրանսիայի իշխանությունները քաղաքական համաձայնության են եկել 2018 թվականին Նոր Կալեդոնիայի ինքնորոշման հանրաքվեի շուրջը: