«Ակնհայտ է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին քաղաքական ծրագիր է, ոչ թե տնտեսական։ Այդ երկաթուղին չպետք է մեկուսի դիտարկենք, այն մաս է կազմում Չինաստան-Ղազախստան-Բաքու հատվածի»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
Հայ գործարարները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից կօգտվեն, եթե առաջարկը լինի ձեռնտու: Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական կողմը կկարողանա օգտվել այդ երկաթուղուց:
Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան:
Կուսակցական խորհրդարանական կազմակերպիչ Գեւին Ուիլյամսոնը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նոր նախարար է նշանակվել գերատեսչության նախկին ղեկավար Մայքլ Ֆելոնի անակնկալ պաշտոնաթողությունից հետո:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հայտարարել է, որ անհրաժեշտության պարագայում առաջիկա շաբաթների ընթացքում կարող է դիմել Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպում խնդրելով նահանգապետից:
«Ալիք» լրատվամիջոցի ղեկավար Արսեն Խառատյանն այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված ճեպազրույց-քննարկման ժամանակ ասաց, որ Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ջավախքյան հատվածի հիմնական պատվիրատուն էր. «Այս պահին Ադրբեջանի ազդեցության չափերը Վրաստանում շատ մեծ են, և դրանք պայմանավորված են ինչպես՝ տնտեսական լծակներով, այնպես էլ՝ քաղաքական ներկայությամբ»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ կհանդիպեն նոյեմբերի 16-ին Մոսկվայում:
Թուրքագետ Հայկ Գաբրիելյանն այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված ճեպազրույց-քննարկման ընթացքում պարզաբանեց, թե ինչու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացումն այսքան ձգձգվեց, և ինչու հենց այս տարի այն տեղի ունեցավ։
Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը եւ նրա եւս չորս զինակիցներ ցուցմունքներ տալու համար չեն ներկայացել Իսպանիայի ազգային դատական պալատ, որը գտնվում է Մադրիդում։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նոյեմբերի 1-ին հաստատել է այն օրինագիծը, որը Պետդեպարտամենտին թույլատրում է ամերիկյան անձանագրից զրկել ահաբեկչության հետ կապերի համար:
ԱՄՆ-ում նոյեմբերի լույս 2-ի գիշերը մեկնարկում է ակցիան Լաս Վեգասում կատարված հրաձգության զոհերի հիշատակին. 50-ից ավելի շենքեր եւ կառույցներ 58 օրվա ընթացքում կլուսավորեն նարնջագույն:
Շաբաթներ առաջ ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց Ռուսաստանից 100 միլիոն ԱՄՆ դոլարի զենքի մատակարարման վարկի մասին համաձայնագրի ստորագրմանը: Համաձայնագիրը, հավանաբար, կստորագրվի առաջիկա ամիսներին (միգուցե շաբաթներին):
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը պաշտոնաթողություն է խնդրել:
Թուրքիայի հետ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պարտավորագրի գումարը գերազանցում է 2 մլրդ դոլարը:
Վաշինգտոնը չի դադարեցնում այցագրային վիճակախաղի ծրագիրը եւ ոչ մի կարգի փոփոխություններ չի մտցնում դրանում:
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հրթիռային հարված են հասցրել Սիրիայի տարածքի օբյեկտներին:
Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում բախում է տեղի ունեցել թուրք ուժայինների և Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների միջև:
Կիւեի շրջանային դատարանը վճռել է չկալանավորել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդուն՝ Ալեքսանդրին այսպես կոչված ուսապարկերի գործով: Կիւեի շրջանային դատարանը վճռել է չկալանավորել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդուն՝ Ալեքսանդրին այսպես կոչված ուսապարկերի գործով:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամները բողոքի ակցիա են իրականացրել երկրի Սահմանադրական դատարանի առջև:
ԱՄՆ-ը նոյեմբերի 1-ին հավաստել է Կուբայի վրա ճնշումը շարունակելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որդեգրած ուղեգիծը՝ մերժելով կղզի-պետության առեւտրատնտեսական շրջափակումը դադարեցնելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) կոչը, որը շարունակվում է ավելի քան 50 տարի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մահապատիժ է պահանջել հոկտեմբերի 31-ին Նյու Յորքի Մանհեթենի շրջանում ավտոմեքենայով մարդկանց վրաերթի ենթարկած ուզբեկստանցի Սայֆուլլո Սաիպովի համար:
Այսօր ես սկսում եմ Ներգաղթային վիզաների վիճակախաղի դադարեցման գործընթացը»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի ահաբեկչությունից հետո:
Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգի Ջամու քաղաքում երկաթուղային կայարան է սողոսկել վիթխարի մի պիթոն:
Huawei ընկերության նախկին աշխատակից Չժեն Ցզյացզյան, որն ամուսնացել է ինքնաշեն ռոբոտի հետ, մտադիր է դրանց զանգվածային արտադրություն կազմակերպել:
«Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները չափազանց լավ են, հատկապես ռուս-վրացական պատերազմից հետո շրջափակման նպատակով նման պրոյեկտ նախաձեռնելու համար»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի մենագարիշվիլին, անդրադառնալով երկաթուղու բացմանն ու շրջանառվող տեսակետներին, թե դրա նպատակը Հայաստանի մեկուսացումն է:
Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի Ինֆորմատիկայի ինստիտուտի կազմում գործող URAP հետազոտական լաբորատորիան հրապարակել է աշխարհի 2.500 լավագույն համալասրանների ցանկը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 31-ին խոստովանել է, որ աղոթքի ժամանակ երբեմն ննջում է։
Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ եռակողմ հանդիպումը կկայանա 2018թ-ին Ռուսաստանում:
Թուրքիան աշխարհում 3-րդ հորիիզոնականն է զբաղեցնում երեխաների շահագործման դեպքերի քանակով: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Անթալիայի «Երեխաների շահագործման դեմ պայքարի և երեխաների իրավունքների պաշտպանության կենտրոնի» (ÇOCUKÇA) նախագահ Բուղրա Խան Օղուզը:
Դեռևս 2013 թ. օգոստոսին ես մի հոդված էի գրել՝ «Արցախ այցելողների Բաքվի սև ցուցակը օգտակար է Հայաստանին, վնասակար՝ Ադրբեջանին» վերնագրով, լուսաբանելով ադրբեջանցի պաշտոնյաների տխմարությունը՝ մարդկանց սև ցուցակում ընդգրկելու համար, որոնք առանց Ադրբեջանի թույլտվության այցելում են Արցախ: