Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման պահից դրա ապաէսկալացիայի համար մենք կապ էինք պահպանում և կազմակերպում հանդիպումներ երկու կողմի հետ՝ կոչ անելով նրանց հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հայտնում է APA-ի Թեհրանի բյուրոն՝ հղում կատարելով Իրանի ԱԳՆ խոսնակ Հոսեին Ջաբիրի Անսարիին:
Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքները և այդ համատեքստում կարևորեց միջազգային հանրության ջանքերը՝ դրանք հաղթահարելու, նման զարգացումները հետագայում բացառելու և համապատասխան պայմաններ ստեղծելու՝ բանակցությունների, հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման ուղղությամբ։
Եվ չնայած այդ ամենին, Մարգարիտ Բարանկիցեն հավատում է, որ սերը վերացնում է բոլոր արգելքները։ Այժմ նա ընդլայնել է իր «ընտանիքը», որն ընդգրկում է տասնյակ հազարավոր երեխաներ, ում կյանքերը նա փրկել է՝ չնայած ամենածանր բարդություններին, հույս պարգեւելով պատերազմից որբացած երեխաներին, իսկ ավելի ուշ՝ նրանց, ում ծնողներին խլեց մահացու ՄԻԱՎ-ը։
Մոսկվայի Բուտիրսկայա բանտում գտնվող Լևոն Հայրապետյանի առողջական վիճակն ապրիլի 24-ին կտրուկ վատացել է, նա անգամ կորցրել է գիտակցությունը: Բարերարն այժմ գտնվում է բանտային բուժմասում:
Կրեմլում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակը գնահատում են որպես շատ փխրուն: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԳՆ Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրին:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով դեռ չի պլանավորվում: Այս մասին Trend-ի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը կարեւորել է Մարգարիտ Բարանկիցեի արարքների բացառիկ ազդեցությունն ու նշանակությունը. նա վտանգելով իր կյանքը փրկում է մարդկանց՝ նրանց տալով գոյատեւելու եւ բարօրության հասնելու հնարավորություն: Բարանկիցեն մեծացել է Արեւելյան Աֆրիկայի Բուրունդի պետությունում, աշխատում է Բուրունդիի Խաղաղության տուն (Maison Shalom) խնամքի տանը և Rema հիվանդանոցում:
2 մարդ է սպանվել, ևս 1 մարդ ծանր վնասվածք է ստացել Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի միջնակարգ դպրոցի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է Le Parisien-ը:
Թուրքիան պատրաստ է կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Նման հայտարարությամբ է հանդես եկել այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Եթե սկսվի պատերազմ, Ռուսաստանը պետք է աջակցի Հայաստանին, նա մտնում է Հայաստան, ինչը հաստատում է Թուրքիայի ասածը, որ Ռուսաստանը հակամարտության կողմ է: Եթե Ռուսաստանը չի մտնում, լրատվական պատերազմ են սկսում, թե՝ տեսեք, ռուսներն իրենց դաշնակցին չօգնեցին: Դրա համար փորձում են փոխել ՄԽ ֆորմատը»,- այսօրվա ասուլիսին այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուները միավորում են ջանքերը, որպեսզի Դոնալդ Թրամփին թույլ չտան հավաքել 1237 պատվիրակների ձայները, որոնք անհրաժեշտ են կուսակցության համագումարում ԱՄՆ նախագահի միասնական թեկնածուի ընտրության համար, հայտնում է Euronews-ը:
«Քլունին կարևոր ձայն է դարձել` ի պաշտպանություն այն երկրների, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչը, ի դեպ, չի արել Միացյալ Նահանգները»,- գրում է USA Today լրատվականը` ներկայացնելով մրցանակաբաշխության մանրամասներն ու դրա հաղթողի անձնական պատմությունը:
«ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանն ասաց, որ Ադրբեջանում երկար էին սպասում՝ համանախագահներից Ղարաբաղի հարցի լուծման առաջարկի, բայց քանի որ դա չկա, լուծում են ռազմական ճանապարհով: Իսկ ես բազմիցս ասել եմ, որ Ադրբեջանի ռազմավարությունն այսօր հետևյալն է. նա շանտաժի է ենթարկում համանախագահներին, որպեսզի նրանք բերեն առաջարկ, որտեղ գրված լինի՝ Ղարաբաղը հանձնվում է իրենց, և ամբողջ այս գործընթացի նպատակը դա էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես մեկնաբանեց քառօրյա պատերազմ սկսելն Ադրբեջանի կողմից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է պայմանները, որոնց դեպքում Ռուսաստանի վրայից պատժամիջոցները կարող են հանվել:
Քաղաքագետ Մարիամ Մարգարյանն անդրադառնալով «100 LIVES» նախաձեռնությանը և «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակին, որի հիմնադիրներն են Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թշնամուն պետք է կանգնեցնել ոչ միայն կոչերով, այլև գործողություններով: Պետք է լինենք ուժեղ, որպեսզի հակառակորդը վախենա կրկին ձեռք բարձրացնել մեզ վրա»,- ասաց նա: Նրա համոզմամբ՝ եթե դեռ ժամանակը չէ, ապա գոնե մոտ է Արցախի անկախությունը ճանաչելու պահը: «Ավելին, Արցախը հարկավոր է ճանաչել իբրև Հայաստանի մարզ»,- եզրափակեց նա:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի 4 աշխատակից ժամանել է Սիրիա՝ երկու աշխատակից Բեյրութից, ևս երկուսը՝ Փարիզից: Նրանք անձամբ կնայեն վնասները ու կկատարեն նախնական անալիզ մեր մասնագետների հետ: Նրանք կմնան ընդամենը մեկ օր»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Թուրք 2 զինծառայող է սպանվել ու 3-ն ստացել է վնասվածքներ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով, հայտնում է Anadolu գործակալությունը:
Թուրքիան սկսել է տարբեր հեռահարության հակահրթիռային համակարգերի մշակումը, որոնք ինտեգրվելու են ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իսմայիլ Դեմիրը, հայտնում է Hurriyet-ը:
Բրյուսելի «Մաալբեկ» մետրոյի կայարանը, որտեղ մարտին մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով սպանվել էր 16 մարդ, դարձյալ իր դռներն է բացել ուղևորների առաջ, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում է կայացրել ընդլայնել Սիրիայում ամերիկյան ռազմական կոնտինգենտը 250 զինծառայողով, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչներին:
Հայոց ցեղասպանության հարցը թուրք ազգի խնդիրն է: Այս մասին «Ավրորա» մրցանակի և 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշեց մրցանակաբաշխության ամփոփմանը նվիրված ասուլիսին` պատասխանելով միջազգային լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացավ, սակայն այդպես էլ չար տասանեց «ցեղասպանություն» բառը:
ԱՄՆ-ը պայքարի նոր ճակատ է բացել ԴԱԻՇ-ի դեմ՝ առաջին անգամ ԱՄՆ կիբերնետիկական հրամանատարության առաջ խնդիր դնելով հարձակումներ գործել ահաբեկիչների համակարգիչների ցանցերի նկատմամբ, գրում է The New York Times-ը:
80 տարեկան հասակում մահացել է սոուլ ժանրի ամերիկացի երգիչ Բիլլի Փոլը, որը հռչակվել է «Me and Mrs.Jones» երգի կատարմամբ: Այդ մասին այսօր հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները պետք է վերսկսվեն: Բանակցություններն իսկապես անհրաժեշտություն են, որպեսզի հնարավոր լինի խուսափել բռնության այնպիսի դրսևորումներից, ինչպիսիք եղան բոլորվին վերջերս: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը:
«Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի համայն մարդկության կողմից՝ որպես տեղի ունեցած իրողություն»,- եզրափակեց Հառլեմ Դեզիրը:
Ամերիկացի նախկին սենատոր, 90-ամյա Հարիս Ուոֆորդը հայտարարել է իրենից 50 տարով փոքր տղամարդու հետ նշանադրության մասին, գրում է Korrespondent.net-ը:
Գրոհայինների 6 խումբ, ընդհանուր առմամբ գրեթե 600 մարդ, ովքեր վերահսկում էին Սիրիայի Դամասկոսի նահանգում Ռուհեյբա քաղաքի որոշ շրջաններ, միացել են կրակի դադարեցման մասին համաձայնագրին:
Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ իր ստեղծած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կհաղթի 2016թ. հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: