Ուղիղ 10 տարի առաջ՝ 2006 թվականի ապրիլի 25-ին, լուսաբանում էի մի ասուլիս, որը (ըստ նախապես հայտարարված հաղորդագրության) նվիրված պետք է լիներ սննդամթերքի անվտանգությանը։
«Այո, չափ ու սահման չկա Էրդողանի համար, և աշխարհը դա գիտի»,- ասում է Գերմանիայում Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի անդամ Ժիրայր Քոչարյանը։
Հազարավոր հավատացյալների ներկայությամբ Երուսաղեմի Տիրոջ սուրբ գերեզմանի տաճարում Ուղղափառ եկեղեցու Սուրբ Հարության տոնի առթիվ վառվել է Սուրբ կրակը:
Հանրահայտ «Ֆորբս» պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանում անցկացված «Ավրորա» մրցանակաբաշխությանը, հոլիվուդյան աշխարահռչակ դերասան Ջորջ Քլունիի՝ Հայաստան կատարած այցին և Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:
Բուշ Դու Ռոնից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Մարի-Արլետ Կարլոտտին նամակ է ուղղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու համար:
Ադրբեջանական իշխանությունները փորձում են կանխել առաջատար համաշխարհային ԶԼՄ-ներում Ադրբեջանի քաղաքական համակարգն ու նրա թույլ տնտեսությունը քննադատող հրապարակումները` հսկայական գումարներ ծախսելով արտասահմանյան լրագրողներին «գնելու» վրա, որպեսզի Արեւմտյան Եվրոպայի, ԱՄՆ-ի, Հարավային Ամերիկայի եւ իսրայելամետ միջազգային ԶԼՄ-ներում Ադրբեջանի մասին դրական նյութեր հրապարակվեն:
Եվրոպական հեռարձակողների միությունը ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում վիրավորել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ընթացքում արգելված դրոշների ցանկի հրապարակումը: Հայտարարության մեջ նշվել է, որ հրապարկվել է միայն դրոշների վերաբերյալ փաստաթղթի նախագիծը, որը հրապարակման ենթակա չէր:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Վահան Հովհաննեսյանին և նրա քաղաքական հարցերով խորհրդական Արթուր Խանջյանին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Միջազգային վարկանիշային Moody`s Investors Service գործակալությունը բացասական կանխատեսում է արել` Ադրբեջանի պարտքային պարտավորությունների էմիտենտի երկարաժամկետ եւ չապահովված առաջնային վարկանիշները հաստատելով Ba1 մակարդակի վրա:
Թուրքիայում ընդդիմադիր ԶԼՄ-ների 400-ից ավելի լրագրողներ մնացել են առանց աշխատանքի:
Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում վերադառնալ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Դիրաբեքիրի փողոցներ դուրս եկած մարդիկ հանդես էին գալիս ՝ «Աստված մեծ է՝ եւ» Մահմեդական Քրդստան՝ կոչերով։
«Ես դժվարանում եմ հավատալ, որ օրինագիծն ընդունվելու է։ Ինչպե՞ս Էրդողանը կընդունի դա, և ի՞նչ կպատահի հետո այդ փախստականների հետ, սրանք հարցեր են, որոնք ինձ տալիս եմ՝ ունենալով այս հարցում տասնյակ տարիների փորձ։ Թեպետ դա մեծ իրադարձություն կլինի, քանի որ Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը կսթափեցներ Թուրքիային, որը վերջապես կզսպեր իր բռնած սխալ ճանապարհը»։
Ենթադրենք սպանում էին ոչ թե հրեաների, այլ օրինակ «միայն» սլավոններին, գնչուներին կամ Եհովայի վկաներին, և ենթադրենք, որ Իսրայել պետությունն այդ ժամանակ արդեն գոյություն ուներ. կհամաձայնեի՞ք արդյոք այդ ժամանակ զենք վաճառել նացիստներին:
Դուբայի աշտարակի բնակարանները, որը հայտնի է «Ասեղ» անվանումով, առաջինը կառաջարկեն Մեծ Բրիտանիայի բնակիչներին:
Հարավկորեացի ճարտարապետ Մուն Հունը մշակել է՝ մատի ձևով աշտարակի նախագիծ, աշտարակ, որի արտաքին շերտը կպատրաստվի պատվիրատուի մատնադրոշմների հիման վրա:
Համացանցում հայտնվել է «Սաութսայդը քեզ հետ է» ֆիլմի թրեյլերը: Ժապավենը պատմում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւ նրա տիկնոջ՝ Միշելի (օրիորդական ազգանունը՝ Ռոբինսոն) առաջին հանդիպման մասին:
«Ֆեյսբուք» ընկերությունը 5 միլիոն դոլար է ծախսել ապահովելու ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի անվտանգությունը:
Հրաշալիորեն հասկանում ենք Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Այցելել ենք այն տեղանքներ, որտեղ այս պատերազմն ընթանում էր: Տեսել ենք այն դպրոցն ու հիվանդանոցը, որոնք վնասվել են դրա ընթացքում: Այցելել ենք Մարտակերտ ու Մատաղիս ոչ միայն նրա համար, որ հետաքրքրասեր ենք, այլ քանի որ ցանկանում էինք հասկանալ, թե ադրբեջանական կողմը իրականում ինչ է անում: Դատողություններ անելուց առաջ կարծում եմ ճիշտ է տեսնել, թե այնտեղ ինչ է կատարվում:
«Ադրբեջանի իշխանությունները իրենց ի սկզբանե որդեգրած ուժային քաղաքանությամբ, հայատյացությամբ և ահաբեկչական կազմավորումներին բնորոշ դաժանություններով ապացուցեցին, թե ինչու ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»:
Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ նահանգի Ենիշեհիր քաղաքի զորամասերից մեկի տանիքում պայթյուն է որոտացել։ Haber7-ի փոխանցմամբ՝ շենքի ներսում գտնվող զինվորները տարհանվել են:
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV ինտերնետային հեռուստաալիքի կայքը People in Need կազմակերպության օժանդակությամբ հրապարակել է քարտեզ, որտեղ երևում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի՝ Ադրբեջանից գողացած փողերով ձեռք բերված շքեղ անշարժ գույքը:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, իրենց գործողությունները համաձայնեցնելով Դամասկոսի հետ, ապրիլի 30-ից՝ ժ. 00:01-ից, Սիրիայի Լաթաքիա նահանգի հյուսիսային մասում 72 ժամով հրադադար են հայտարարում: Այս մասին լրագրողներին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն, տեղեկացնում է Interfax-ը:
Reckitt Benckise ընկերությունը, որը արտադրում է դեղամիջոցներ «Նուրոֆեն» ապրանքանիշի ներքո, Ավստրալիայում տուգանվել է 1,3 միլիոն դոլարով (1,7 մլն ավստրալական դոլար), հայտնում է BBC-ն:
Եվրոպական հանձնաժողովի էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը Բրյուսելում Եվրոպական տնտեսական ու սոցիալական կոմիտեի 516-րդ լիագումար նիստում հայտարարել է, որ «Հարավային գազային միջանցք» նախագիծը իրականություն է դարձրել Կասպյան տարածաշրջանից գազը Եվրոպա հասցնելու գաղափարը:
Eurocopter 225 ուղղաթիռը, որում, նախնական տվյալների համաձայն, գտնվել է 15 մարդ, կործանվել է Նորվեգիայի հարավարևմտյան Բերգեն քաղաքում, հայտնում է BBC-ն:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Ռուսաստանի ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, տեղեկացնում է ադրբեջանական minval.az կայքը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի ակտիվացումը, կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, նման է սառցալեռան:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, ով նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, հանդես է եկել հակահայկական հայտարարությամբ:
«Ադրբեջանը երբեք չի հրաժարվել բանակցային գործընթացից»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մալթայի իր գործընկերոջ՝ Ջորջ Վելլայի հետ համատեղ մամուլի ասուլիս ժամանակ: Այս մասին հայտնում է Trend-ը: