
Պուտինը պատմել է «Սարմատ» նոր գերհրթիռի փորձարկումների մասին

Ռուսաստանում սկսվել են «Սարմատ» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ակտիվ փորձարկումները: Այդ մասին հայտնել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը հանդես է եկել Դաշնային ժողովին հղված ուղերձով:
Ելույթի ընթացքում էկրաններին ցուցադրվել է այդ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը: «Այդ հրթիռային համալիրը փոխարինելու կգա «Վոեվոդա» համալիրին, որն ստեղծվել է տակավին Խորհրդային Միությունում»,- հայտարարել է Պուտինը: Նրա խոսքով՝ «Սարմատի» հնարավորություններն ավելի մեծ կլինեն, քան «Վոեվոդայինը»:
«Սարմատը» հանդերձված կլինի լայն սպեկտրի մեծ հզորության, այդ թվում՝ գերձայնային միջուկային ռազմամթերքով: Եվ հակահրթիռային պաշտպանության հաղթահարման ամենաարդիական համակարգերով»,- ասել է ՌԴ-ի նախագահը:
Պուտինն ընդգծել է, որ «Սարմատը» կարող է թիրախներին գրոհել ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային բեւեռի միջով: «Սարմատը» շատ ահեղ զենք է: Նկատի առնելով դրա բնութագրերը, հակահրթիռային պաշտպանության ոչ մի կարգի, նույնիսկ հեռանկարային համակարգեր խոչընդոտ չեն դրա համար»,- ասել է ՌԴ-ի նախագահը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: