
Ուկրաինացի պատգամավորները զանգվածային ծեծկռտուք են սարքել

Լուցկի քաղաքային խորհրդի պատգամավորները զանգվածային ծեծկռտուք են սարքել հողը վարձակալության տալու որոշման ժամանակ: Տեսագրությունը հրապարկված է YouTube-ում։ Ժողովրդական ընտրյալների մի մասը պահանջել է լրամշակել հարցը եւ շարունակել նիստը, սակայն նրանց մերժել են:
Դրանից հետո պատգամավորներից մեկը երաժշտություն է միացրել, վերցրել սյունակը եւ փորձել դրանով անցել սրահ: Այդ ժամանակ նրա համախոհները տուրուդմփոց են սարքել եւ արգելափակել նախագահությունը: Տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես են ներկաները վանկարկում. «Գանբա՛» (Խայտառակություն): Ինչպես նշում են տեղական զանգվածային լրատվամիջոցները, ծեծկռտուքին, բացի պատգամավորներից, մասնակցել են մունիցիպալ պաշտոնյաներ եւ «մարզիկների արտաքինով անհայտ մարդիկ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: