Բաժիններ՝

Կանադայում նորոգողների բրիգադը շահել է 47 մլն դոլարի վիճակախաղը

Նյուֆաունդլենդի եւ Լաբրադորի նահանգից նորոգողների բրիգադը շահել է Կանադայի Lotto Max ազգային վիճակախաղի ամենախոշոր մրցանակը՝ 60 միլիոն կանադական դոլարի (47 միլիոն դոլարի) չափով: Այս մասին հայտնել է CTV հեռուստաալիքը:

Խաղարկությունը կայացել է անցած հանգստյան օրերին, եւ դրա պայմաններով հաղթողների անունները պետք է հայտնի դառնան հասարակայնությանը: Ինչպես պարզվել է, գլխավոր մրցանակը բաժին է հասել 31 մարդու. դա տեղական ոչ մեծ ընկերության մի ամբողջ բրիգադ է, որն զբաղվում է կաթսաների եւ ջերմափոխանակիչների նորոգմամբ: Փետրվարի 28-ին հանդիսավոր պայմաններում նրանց են հանձնել չեկը՝ բանվորներից յուրաքանչյուրը կստանա 1,9 միլիոն կանադական դոլար:

Երջանիկ տոմսը գնելու գաղափարը պատկանում է այդ ֆիրմայի միակ կնոջը՝ Շերի Մուր Հիքիին: «Ես նանց բոլորին էլ sms-հաղորդագրություն ուղարկեցի , որում նշեցի, որ այժմ մենք բոլորս միլիոնատերեր ենք»,- պատմել է կինը՝ հավելելով, որ իր գործընկերներից ոմանք միանգամից չհավատացին, որ դա կատակ չէ:

«Բոլոր երեսուն տղամարդիկ, որոնցից մեկն իմ ամուսինն է, ինձ ասացին, որ այժմ ինձ աշխարհում բոլորից շատ են սիրում»,- կատակել է նա: Շահած փողով Հիքին եւ նրա ամուսինը՝ Լին, առաջինը ցանկանում են երկու նոր ավտոմեքենա գնել իրենց համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս