
Լեհաստանն ու Իսրայելը Հոլոքոստի վերաբերյալ օրինագծի շուրջ պաշտոնական քննարկումներ են սկսել

Լեհաստանն ու Իսրայելը պաշտոնական երկխոսություն են սկսել Լեհաստանում ընդունված օրինագծի առնչությամբ, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում Հոլոքոստին և Երկրորդ աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած այլ հանցագործություններին լեհերին մեղսակցության մեջ մեղադրելու համար:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, լեհ-իսրայելական հարաբերություններում խնդիրներ առաջացրած օրինագծի վերաբերյալ քննարկումները մեկնարկել են Երուսաղեմում: Քննարկումներին մասնակցում են երկու երկրները ներկայացնող դիվանագետներ, իրավաբաններ և պատմաբաններ:
«Մենք պետք է վստահանանք, որ ամեն դեպքում պաշտպանված է լինելու պատմական ճշմարտությունը, սակայն միաժամանակ չեն սահմանափակվելու խոսքի և հետազոտական ազատությունները»,- նշել է Իսրայելի ԱԳՆ գլխավոր քարտուղար Յուվալ Ռոտեմը:
Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բարտոշ Չիխոցկին էլ իր հերթին նշել է, որ պատրաստ են աշխատել Լեհաստանի հետ: «Հոլոքոստի մասին ճշմարտությունը և լեհ-իսրայելական դարավոր կապերը պետք է առաջ մղվեն»,- նշել է Չիխոցկին: