Eurostat-ը համեմատել է ԵՄ-ի տարբեր երկրների բնակիչների բարեկեցության մակարդակը
Արեմտյան Լոնդոնի բնակիչը վեց անգամ հարուստ է միջին եվրոպացուց, իսկ Բուլղարիայի հյուսիս-արեւմտյան շրջանների բնակիչը՝ եռակի աղքատ: Այս եւ այլ թվեր են բերված այն հետազոտության մեջ, որը փետրվարի 28-ին հրապարակվել է Eurostat եվրոպական վիճակագրական գործակալության կողմից։
Սոցիոլոգները ԵՄ-ի տարբեր տարածաշրջաններ համեմատել են բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով՝ «գնողունակության» ստանդարտում, այսինքն՝ գների տարբերությունների հաշվառմամբ: ԵՄ-ում ամենից լավ ապրում են Լոնդոնի արեւմտյան շրջաններում. այնտեղ մեկ մարդու հաշվով ՀՆԱ-ն կազմում է միության միջինի 611 տոկոսը: Մեզ խզումով դրանց հետեւում են Լյուքսեմբուրգի մեծ դքսության (ԵՄ-ի միջինի 257 տոկոս), Իռլանդիայի հարավ-արեւմուտքի (217 տոկոս), Բրյուսելի եւ Համբուրգի (200 տոկոս) հպատակները:
2016 թվականին Եվրամիության 19 տարածաշրջաններում բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 50 եւ ավելի տոկոսով ավելի բարձր էր, քան ԵՄ-ի միջինը: Այս տարածաշրջաններից հինգը Գերմանիայում են, երեքը՝ Մեծ Բրիտանիայում, երկուսը՝ Ավստրիայում, մեկական՝ Բելգիայում, Չեխիայում, Դանիայում, Իռլանդիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Սլովակիայում եւ Շվեդիայում, ինչպես նաեւ ամբողջ Լյուքսեմբուրգը: ԵՄ-ի ամենաաղքատ քաղաքացիներն ապրում են Բուլղարիայի Սեվերոզապադեն տարածաշրջանում (մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ԵՄ-ի միջինի 29 տոկոսը):
Աղքատությամբ նրանց հետ մրցում են Հնդկական օվկիանոսում գտնվող ֆրանսիական Մայոտա կղզին (33 տոկոս), բուլղարական եւս երկու տարածաշրջաններ (34 տոկոս) եւ Ռումինիայի հյուսիս-արեւելքը (36 տոկոս): ԵՄ-ի այն տարածաշրջաններից 21-ից, որոնցում բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն միության միջինի կեսից ցածր է, հինգականը գտնվում են Բուլղարիայում եւ Լեհաստանում, չորսը՝ Հունգարիայում, երեքականը՝ Ռումինիայում եւ Հունաստանում, մեկը՝ Ֆրանսիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: