Բաժիններ՝

«Ռուսաստանի գլխավոր թշնամին հետ մնալն է». Պուտին

Ռուսաստանի գլխավոր սպառնալիքը եւ թշնամին հետ մնալն է: Այդ մասի հայտարարել է Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած ուղերձի ժամանակ: Ելույթը մարտի 1-ին հեռարձակվել է Կրեմլի կայքում: «Եթե չշտկենք իրադրությունը, ապա այն (հետ մնալը) անխուսափելիորեն կսաստկանա:

Դա ծանր խրոնիկական հիվանդության պես անդադար, քայլ առ քայլ ներսից հյուծում ու քայքայում է օրգանիզմը»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել այնպիսի ստեղծարար զորություն, զարգացման այնպիսի դինամիկա, որ ոչ մի կարգի արգելքներ չխանգարեն վստահ, ինքնուրույն առաջ գնալուն: «Մենք ինքներս պետք է որոշենք ու կորոշենք մեր ապագան»,- արձանագրել է պետության ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031