Բաժիններ՝

Ժնևի և Էդինբուրգի օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը ձյան տեղումների պատճառով

Ժնեւի օդանավակայանը մարտի 1-ին դադարեցրել է աշխատանքը սաստիկ ձնատեղման պատճառով։ «Եղանակային պայմանների հաշվառմամբ, Ժնեւի օդանավակայանը օդային երթեւեկության համար փակ է մինչեւ հետագա ծանուցումը»,-ասված է օդանավակայանի կայքում: Բացի այդ, ձնատեղման պատճառով փակվել է Էդինբուրգի օդանավակայանը:

«Թռիչքային պայմանները Շոտլանդիայում այս առավոտյան այնպիսին են, որ օդանավակայանն ու ավիաընկերությունները չունեն բավարար թվով անձնակազմ, որպեսզի անվտանգ շարունակեն աշխատանքը: Ուստի օդանավակայանը փակ կլինի մինչեւ հետագա ծանուցումը»,-ասված է օդանավակայանի Twitter-ում:

Իռլանդիայում եղանակային վտանգի «կարմիր» մակարդակ է սահմանված, ինչի մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը: Բոլոր դպրոցները փակ են, երկրի բնակիչներին հանձնարարված էտնից դուրս չգալ մարտի 1-ի ժամը 16:00-ից մինչեւ մարտի 2-ի կեսօրը:

Իռլանդիայի օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացնում է, որ ցածր ջերմաստիճանը կպահպանվի ողջ օրվա ընթացքում, ինչպես նաեւ կշարունակվեն ձնատեղումներն ու սաստիկ քամին: Դուբլինում ջերմաստիճանը կազմում է ըստ Ցելսիուսի մինուս 4 աստիճան: Մեծ Բրիտանիայում շարունակվում են ցրտերը, որոնք ԶԼՄ-ներում ստացել են «Հրեշն արեւելքից» անվանումը: Այժմ դրանք ուղեկցվում են «Էմմա» փոթորկով, որն իր հետ բերել է ձնաբքեր, սառցանձրեւներ եւ ուժեղ քամի, գրում է The Daily Telegraph-ը: Սպասվում է, որ փոթորկի ընթացքում Մեծ Բրիտանիայում կտեղա մինչեւ 50 սանտիմետր ձյուն:

Ֆրանսիայի 56 դեպարտամենտներում վտանգի «նարնջագույն» մակարդակ է սահմանվել ձնատեղումների պատճառով: Նիդեռլանդներում օդեւեւութաբանական ծառայությունները նախազգուշացրել են եղանակային վտանգի «դեղին» մակարդակի մասին, ջերմաստիճանը կարող է իջնել ըստ Ցելսիուսի մինուս 15 աստիճան, գրում են տեղական ԶԼՄ-ները: Իտալիայի քաղաքներում դարձալ ձյուն է տեղում, ձյան առավել առատ տեղումներն սպասվում են Թուրինում, Կունեո, Բոլոնիա, Պարմա եւ Ռեջո Էմիլիա քաղաքներում:

Իտալիայի մարզերի մի մասում զգալի ընդհատումներով է աշխատում երկաթուղային տրանսպորտը: Դպրոցները դեռեւս փակ են Նեապոլում, որտեղ վերջերս տեղացել է 1958 թվականից ի վեր ամենաառատ ձյունը: Ձնատեղում է գրանցվել նաեւ Ջենովայում ու Ֆլորենցիայում: Երկրի հյուսիսում ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի մինուս մինուս2-մինուս 1 աստիճան է, կենտրոնական մասում՝ մինուս 2- մինուս 10 աստիճան, հարավում՝ մինուս 13- մինուս 18 աստիճան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս