Ճապոնիան վերսկսել է ձկան արտահանումը Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայից
Ճապոնիան վերստին կսկսի արտահանել այն ձուկը, որը որսացել են Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի մերձակա ջրերում, որտեղ 2011 թվականին ատոմակայանի վթար է տեղի է ունեցել: Այդ մասին հայտնել է «Ասահի Սիմբուն» թերթը:
Ծովամթերքի առաջին խմբաքանակը՝ մոտավորապես 110 կիլոգրամ քաշով, Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանից կտեղափոխվի Բանգկոկ: Այն կմատակարարվի Թաիլանդի մայրաքաղաքի 12 ռեստորանների, որոնք մասնագիտանում են ճապոնական խոհանոցի բնագավառում: Որսը փետրվարի 28-ին բեռնաթափվել է Սոմա քաղաքի ձկնորսական նավահանգստում, որը գտնվում է Ֆուկուսիմա-1 ԱԷԿ-ից մոտավորապես 50 կիլոմետր հեռավորության վրա:
2012 թվականի հունիսին պրեֆեկտուրայի ձկնորսները ձկան որսը վերսկսել են փորձնական հիման վրա: Այդ ժամանակվանից Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ծովամթերքը վաճառքի էր թույլատրվում միայն ռադիացիայի մակարդակն ստուգելուց հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: