
Լոնդոնի Tate պատկերասրահում Մոդիլյանիի վրձնի անհայտ դիմանկար են հայտնաբերել

Լոնդոնի Tate պատկերասրահում հայտնաբերել են իտալացի նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի (1884 – 1920) վրձնի կնոջ դիմանկար։ Ինչպես հաղորդել է The Guardian թերթը, գործը վերջին դարի ընթացքում «թաքցված» է եղել նույն վարպետի՝ «Աղջկա դիմանար» կոչվող մի այլ կտավի տակ:
Թանգարանի աշխատակիցներին հայտնագործություն կատարելուն օգնել է 1917 թվականին նկարված նկարի ռենտգենյան հետազոտությունը, որը Լոնդոնի պատկերասրահի գլխավոր գլուխգործոցներից մեկն է: Ենթադրաբար, սկզբնապես Մոդիլյանին պատկերել է բրիտանացի գրող, բանաստեղծուի եւ լրագրողուհի Բեատրիս Հասթինգսին, որի հետ նրան կապել են ռոմանտիկ հարաբերություններ: Հնարավոր է, երբ երկու տարի տեւած սիրավեպը 1916 թվականին ավարտվել է, նկարիչը որոշել է ոչնչացնել նախկին սիրուհու մասին հիշողությունները՝ նրա դիմանկարի վրա նկարելով այլ կնոջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: