Բաժիններ՝

Walmart-ը կդադարի զենք վաճառել 18 տարեկաններին

Walmart ընկերությունը, որին է պատկանում ԱՄՆ-ում հանրախանութների խոշորագույն ցանցը, զենքի վաճառքի տարիքային սահմանափակումը բարձրացրել է մինչեւ 21 տարեկան, հաղորդել է Associated Press գործակալությունը:

Walmart-ը հետեւել է մյուս մանրավաճառին՝ Dick”s Sporting Goods-ին: Երկու ընկերություններն էլ զենքի վաճառքի տարիքային սահմանափակումները վերանայել են Ֆլորիդայի նահանգի Փարքլենդում տեղի ունեցած՝ բազաթիվ զոհվածներով հրաձգությունից հետո: Մանրավաճառի կայքից հանել են գրոհային հրացանների բաժինը:

2015 թվականին Walmart-ը դադարեցրել է AR-15 հրացանների վաճառքը՝ մյուս կիսաավտոմատ զենքը եւ դրա աքսեսուարները: Նաեւ Walmart-ը հրաժարվել է մեծ տարողությամբ պահեստատուփերի վաճառքից, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս