Բաժիններ՝

Կորած մալայզիական Boeing-ը «գտել են» Google-քարտեզների վրա

Ավստրալացի Փիտեր Մաքմեհոնը, որն զբաղվում էավիաաղետների սիրողական հետաքննությամբ, մի քանի տարի ուսումնասիրել է NASA-ի եւ Google Mars-ի պատկերները, որպեսզի գտնի չորս տարի առաջ Հնդկական օվկիանոսում կորած Boeing-ը: Նրա պնդմամբ՝ իրեն հաջողվել է օվկիանոսում հայտնաբերել ինքնաթիռի բեկորները: Այդ մասին գրել է The Sun-ը:

Մաքմեհոնի խոսքով՝ լուսանկարում պարզորոշ երեւում է ոչ միայն ինքնաթիռի կորպուսը, այլեւ այն, որ Boeing-ը բառացիորեն ծածկված է հրազենային գնդակների անցքերով:

Ավստրալացին պնդում է, որ հանրանավի կործանման վայրը գտնվում է Սեյշելյան կղզիներին պատկանող Ռուանդ փոքր կղզուց 16 կիլոմետր հարավ ընկած շրջանում, այն մասում, որը ներառված չէ որոնողական գործողության մեջ:

Մաքմեհոնն իր եզրակացությունն ուղարկել է Ավստրալիայի տրանսպորտի եւ անվտանգության բյուրո, որտեղ հնարավոր են համարել, որ նկարներում առկա պատկերը կարող է կորած ինքնաթիռը լինել:

Bieing 777-ը 2014 թվականի մարտի 8-ին Քուալա Լումպուրից մեկնել էր Պեկին եւ կորել Հնդկական օվկիանոսում: Ինքնաթիռում եղել է 239 մարդ: Դրա բեկորները եւ ուղեւորների մարմիններն այդպես է չեն գտել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս