Բաժիններ՝

Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին թուլացնել բարձր տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումները

Չինաստանն ԱՄՆ-ի կողմից չինական շուկա բարձրտեխնոլոգիական ապրանքների արտահանման սահմանափակումների թուլացման հույս ունի: Այդ մասին մարտի 20-ին 13-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի առաջին նստաշրջանի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը։

«Մենք հուսով ենք, որ ԱՄՆ-ը կթուլացնի Չինաստանին բարձրտեխնոլոգիական ապրանքների եւ բարձր հավելադիր արժեքով ապրանքների մատակարարումների սահմանափակումները: Մտավոր սեփականության իրավունքներն ամբողջությամբ պաշտպանված կլինեն»,- ասել է նա:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ անցյալ տարի Չինաստանի եւ ԱՄՆ-ի առեւտրական շրջանառությունը հասել է 580 միլիարդ դոլարի:

Մարտի 19-ին The Washington Post թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմում իր աղբյուրները, հայտնել է, որ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է մինչեւ մարտի 23-ը Չինաստանից մի շարք ապրանքների նկատմամբ մաքսեր սահմանել 60 միլիարդ դոլարի չափով:

Ցուցակում ներառված է շուրջ 100 անուն չինական արտադրանք, որոնէ արտադրության համար, Վաշինգտոնի կարծիքով՝ Պեկինը «Միացյալ Նահանգների ընկերություններից գողացել է առեւտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն կամ հարկադրել էայն իրեն հանձնել «իր շուկա մուտքի դիմաց», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս