Կրեմլն անբարյացակամ քայլ չի համարում Պուտինին Թրամփի շնորհավորանքի բացակայությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորանքի բացակայությունը անբարյացակամ քայլ չէ, հավելելով, որ «առավոտը երեկոյից ավելի իմաստուն է»:
«Դա չպետք է անբարյացակամ քայլ համարել: Պուտինը պատրաստ է ամերիկացի գործընկերների հետ հարաբերությունները նորմալացնելու այնտեղ, որտեղ դա շահեկան է ու անհրաժեշտ: Նախագահը մեծ թվով շնորհավորանքներ է ստանում արտասահանման ղեկավարներից:
Ոմանք չեն կարողանում զանգահարել գրաֆիկի պատճառով, ոմանք էլ՝ այլ պատճառներով. այստեղ գույները խտացնելու հարկ չկա եւ, վերջապես, առավոտը երեկոյից ավելի իմաստուն է»,-ասել է Պեսկովը:
Ինչպես արդեն տեղեկացվել է՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առայժմ Վլադիմիր Պուտինին չի շնորհավորել հերթական ժամկետով նախագահ ընտրվելու առթիվ: Թրամփի մամուլի քարտուղար Հոգան Հիդլին լրագրողներին ասել է, թե Պուտինի հաղթանակն անկակնկալ չդարձավ Վաշինգտոնի համար, իսկ Կրեմլ հեռախոսազանգ պլանավորված չի եղել: Նա նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է այսուհետեւէլ համագործակցել Ռուսաստանի հետ այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է:
«Մենք կշարունակենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց կստիպենք նրան վճարել, եթե նա սպառնա մեր շահերին»,- ասել է Հիդլին: «Մենք զարմացած չենք ընտրությունների արդյունքից»,- հավելել է նա: